Լրահոս

01.05.2022 13:19


Երևանում 38-ամյա վարորդը Նորագավիթի «գաի պոստի» մոտ բախվել է էլեկտրոնիկայի խանութի ճաղավանդակին

Երևանում 38-ամյա վարորդը Նորագավիթի «գաի պոստի» մոտ բախվել է էլեկտրոնիկայի խանութի ճաղավանդակին

Այսօր՝ մայիսի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:00-ի սահմաններում 38-ամյա Կարեն Սինանյանը իր վարած Opel Vectra մակնիշի ավտոմեքենայով Նորագավիթ թաղամասում՝ ժողովրդին հայտնի Նորագավիթի «գաի պոստի» մոտ, «Կանաչ» սուպերմարկետի հարևանությամբ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրին գտնվող էլեկտրատեխնիկայի խանութի ճաղավանդակին:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:

Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակերի նախարարության փրկարար ծառայության թիվ 6 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականը:

Օպերատիվորեն ժամանել է նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդը հրաժարվել է բժշկական օգնությունից, հայտնելով, որ չի տուժել:

Վթարի փաստով պարեկային ծառայությունում նյութեր են նախապատրաստվում:

Այս խորագրի վերջին նյութերը