Սենատորները պետք է մերժեն նախագահ Օբամայի կողմից առաջադրված Թուրքիայում ԱՄՆ դեսպանի թեկնածությունը
Նախագահ Օբաման այս օրերին բազմաթիվ խնդիրներ ունի։ Անցյալ տարվա վերջին, երբ սենատորները ընդդիմացան նրա կողմից դեսպանի պաշտոնում առաջադրված թեկնածուներից մի քանիսին՝ ներառյալ Թուրքիայում դեսպանի թեկնածուին, նախագահը դիմեց շատ հազվադեպ օգտագործվող մարտավարության՝ նշանակել դեսպաններին առանց սենատի համաձայնության, քանի դեռ կոնգրեսը արձակուրդում է։
Ի տխրություն նախագահ Օբամայի, հարցի լուծման նրա այս ոչ ավանդական մոտեցումը կարող է շատ կարճ կյանք ունենալ։ Եթե մինչև տարվա վերջ սենատը չհաստատի նրա՝ «արձակուրդի ժամանակ արված նշանակումներին», այս դեսպանները ստիպված կլինեն լքել իրենց պաշտոնները և խայտառակված տուն վերադառնալ։
Նախագահ Օբամայի կողմից Թուրքիայում դեսպանի պաշտոնում առաջադրված թեկնածուն՝ դեսպան Ֆրանսիս Ռիկիարդոնեն, օգոստոսի 2–ին գտնվում էր Վաշինգտոնում՝ տեսնելու համար, թե արդյո՞ք Սենատի արտաքին գործերի հանձնաժողովը կհաստատի իր նշանակումը։ Հանձնաժողովում իր ելույթի ժամանակ թուրքական քարոզչություն կատարելով՝ նա իր դեմ լարեց բազմաթիվ սենատորների։ Երբ խոսքը գնաց Թուրքիայի՝ մարդու իրավունքների դատապարտելի քաղաքականությանը, Կիպրոսի օկուպացիային և Հայոց ցեղասպանության ժխտմանը, դեսպանը տվեց մի շարք խուսափողական և կասկածելի պատասխաններ։
Ի պատասխան սենատոր Ռոբերտ Մենենդեսի հարցին, թե արդյո՞ք Միացյալ Նահանգները երբևիցե ուրացել է Հայոց ցեղասպանությունը, դեսպան Ռիկիարդոնեն կրկնեց վատ անգիր արվաց բառերը. «Ես սատարում եմ նախագահ Օբամայի՝ բնութագրմանը՝ ինչպես իրենք հայերն են անվանում «Յեծ Մեղեռն (Yedz Meghern) ...»։ Դժբախտաբար, նա սխալ արտասանեց «Մեծ եղեռն» բառը՝ շրջելով երկու բառերի առաջին տառերը՝ փաստելով, որ ինքը ոչ մի գաղափար չունի, թե ինչի մասին է խոսում։ Եթե նա իսկապես ցանկանում էր հայերեն բառ գործածել, նա կարող էր պարզապես ասել «ցեղասպանություն»։
Սենատի արտաքին գործերի հանձնաժողովը նորից նիստ կգումարի սեպտեմբերին՝ քննարկելու համար Ռիկիարդոնեի թեկնածությունը` օգոստոսի 12–ի լսումից հետո սենատորների կողմից ներկայացված հարցերին նրա գրավոր պատասխանները ուսումնասիրուց հետո։ Մենք ձեռք ենք բերել անցյալ շաբաթ դեսպան Ռիկիարդոնեի պատասխանները սենատոր Մենենդեսի վեց հարցերին, որոնք վերաբերում էին վարչապետ Էրդողանի «ավտորիտար միտումներին», քրիստոնեական եկեղեցիները իրենց օրինական տերերին վերադարձնելուն, Կիպրոսից իր զորքերը հանելու Թուրքիայի մերժմանը, թուրքական բանկերի կողմից Իրանի նկատմամբ ԱՄՆ–ի պատժամիջոցների շրջանցումը, Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակումը, Հայոց ցեղասպանության ուղղությամբ ԱՄՆ–ի կողմից վարվող քաղաքականությունը։
Դեսպան Ռիկիարդոնեն խուսափեց պատասխանել իրեն տրված գրեթե բոլոր հարցերին։ Նա ամբողջական պատասխան տվեց միայն մի հարցի, որով իրեն գցեց մեծ խնդրի մեջ՝ անելով ակնհայտ կեղծ հայտարարություն.
Սենատոր Մենեդես. «Ձեր կարծիքով, ավելի քան 2000 քրիստոնեական եկեղեցիներից, որոնք գործել մինչև 1915 թվականը այսօրվա Թուրքիայի տարածքում, մոտավորապես քա՞նիսն են դեռ այսօր գործում որպես եկեղեցիներ»։
Դեսպան Ռիկիարդոնե. «Մինչև 1915 թվականը գործող քրիստոնեական եկեղեցիներից մեծ մասը դեռ գործում են որպես եկեղեցի։ Մեծ կարևորություն ունեցող եկեղեցիներից մի քանիսը վերածվել են թանգարանների։ Մյուսները կամ չեն կարող վերանորոգվել կամ վերածվել են մզկիթների, քանի որ չէին օգտագործվում»։
Սա պարզապես անհավատալի պատասխան էր փորձառու դեսպանի կողմից, ով հիանալի գիտելիքներ ունի Թուրքիայի մասին, քանի որ մի քանի անգամ ծառայել է այդ երկրում և սահուն թուրքերեն է խոսում։ Ռիկիարդոնեի խնդիրն այն է, որ ինքը չափազանց մտերմացել է Թուրքիայի հետ։ Մեկ տարի առաջ, սենատոր Սեմ Բրաունբեքը «կասեցում» դրեց դեսպան Ռիկիարդոնեյի թեկնածության վրա՝ մեղադրելով նրան Կահիրեյում իր ծառայության ժամանակ «եգիպտացի դիվանագիտական գործընկերների դիրքորոշումներն ու փաստարկներն շատ արագ կուլ տալու մեջ»։ «Հաշվի առնելով այս հարցերը՝ ես համոզված չեմ, որ դեսպան Ռիկիարդոնեն ներկայիս Թուրքիայում դեսպանի ճիշտ թեկնածու է», – գրել էր սենատոր Բրաունբեքը 2010 թվականի օգոստոսի 16–ին պետքարտուղար Հիլլարի Քլինթոնին ուղղված իր նամակում։
Դեսպան Ռիկիարդոնեն այժմ նույն սխալն է թույլ տալիս Թուրքիայում իր նոր պաշտոնում։ Նա պարզապես դարձել է Թուրքիայի կառավարության խոսափողը և ոչ թե Միացյալ Նահանգների պաշտոնական ներկայացուցիչը Անկարայում։ Դխբախտաբար, սենատոր Բրաունբեքը այլևս սենատում չէ, որպեսզի դարձյալ «կասեցում» դնի դեսպան Ռիկիարդոնեյի թեկնածության վրա, սակայն պետք է լինեն այլ սենատորներ, ովքեր հենց այդպես էլ կանեն՝ հավաստիացնելու համար, որ ԱՄՆ դեսպանը ներկայացնում է ԱՄՆ–ի շահերը արտերկրում և ոչ թե կատարում է հյուրընկալող երկրի հանձնարարությունները։
Ինչպես կարելի է բացատրել դեսպան Ռիկիարդոնեյի անիմաստ ու կեղծ պնդումները, որ Թուրքիայիում մինչև 1915 թվականը գործող քրիստոնեական եկեղեցիների մեծ մասը դեռևս գործում են որպես եկեղեցիներ։ Իրականությունը ճիշտ հակառակն է։ Քրիստոնեական եկեղեցիներից միայն մի քանիսն են Թուրքիայում այսօր դեռ գործում որպես եկեղեցի՝ չհաշված Ստամբուլում հայկական, հունական և ասորեական մի քանի տասնյակ եկեղեցիները։ Դեսպան Ռիկիարդոնեյի կողմից՝ եկեկեցիները մզկիթի կամ թանգարանի վերածելը արդարացնելու գռեհիկ փորձը մեծագույն վիրավորանք է բոլոր քրիստոնյաներին։
Դեսպան Ռիկիարդոնեն ակնհայտորեն ինքն իրեն որակազրկեց Թուրքիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնում նշանակվելու համար։ Սենատորներից մեկը կամ մյուսը պետք է «կասեցում» դնի նրա թեկնածության վրա, որպեսզի թույլ չտա նրան նոր վնասներ պատճառել ԱՄՆ–ի ազգային շահերին։

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր
Թարգմանիչ՝ Կարինե Գևորգյան