Կարծիք

01.05.2022 12:01


Հայաստանին՝ այո՛, Արցախին՝ այո՛, Նիկոլին՝ ո՛չ

Հայաստանին՝ այո՛, Արցախին՝ այո՛, Նիկոլին՝ ո՛չ

Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ չէ և պետք է հեռանա։

Նա ոչ լեգիտիմ էր 2020–ի նոյեմբերի 9–ից սկսած։ Հիմա առավելևս նա լեգիտիմ չէ՝ ՀՀ անկախության հռչակագրի դեմ արած իր հայտարարություններով ու քայլերով։ Ալիևը կնիք դրեց այս գնահատականի վրա՝ բացահայտելով, որ Փաշինյանը հիմա հայտարարում է, որ «Ղարաբաղն Ադրբեջան է, և վե՛րջ»։ Ալիևի այս խոսքերը պատասխանի չարժանացան Փաշինյանից (լռությունը համաձայնության նշան է)։

Ես գիտեմ, որ Նիկոլը հեշտ չի հեռանալու։ Նրան պետք է ստիպել, որ հեռանա։ Նա ու իր նեղ խմբակն աթոռը պահելու հարցում գերմոտիվացված են։ Նիկոլենց միավորում է վախը, իշխանական լծակների միջոցով հարստանալու հնարավորությունը և համատեղ գործած հանցանքը։

Նիկոլի ձեռքերն արյունոտ են սկսած 2008–ի մարտի 1–ից մինչև 44–օրյա պատերազմը։ Վերջին դեպքը ավտոշարասյան միջոցով եղավ. խլվեց հղի կնոջ կյանքը։

Նիկոլն արյան ծարավ ունի և միայն համաժողովրդական «ո՛չ»–ը կարող է կանխել արյունով հագենալու նրա վարքագիծը։

Հայ ժողովուրդն էլ է գերմոտիվացված՝ գոյության հարց է։ Ու որպեսզի իշխանափոխությունն անցնցում ու արագ տեղի ունենա, պետք է հնարավորինս շատ մարդ դուրս գա պայքարի։

Սա այն պահն է, երբ պատշգամպներից երթերը ողջունողները, մարզերից քայլարշավով Երևան մտնողներին ավտոմեքենաներից շչակներով ողջունողները պետք է գան ու կանգնեն Ֆրանսիայի հրապարակում և իրենց «այո՛»–ն ասեն Հայաստանին, «այո՛»–ն ասեն Արցախին, «ո՛չ»–ն ասեն Նիկոլին։

Ոչ մի եղանակային պայման, ոչ մի այլ բան չեն կարող խանգարել մեզ լինել հրապարակում։ Չէ՞ որ սահմանին կանգնած մեր տղաները շատ ավելի ծանր պայմաններում են գտնվում. դիմացից նրանց սպառնում է թշնամին, իսկ թիկունքում ունեն թուրք–ադրբեջանական օրակարգով առաջնորդվող իշխանություն։ Չհաշված՝ եղանակային ծանր պայմանները։

Այնպես որ բոլորիցս ու յուրաքանչյուրիցս է կախված քաղաքական արդյունքը։ Կհանդիպենք Ֆրանսիայի հրապարակում, ժամը 16։00–ին։

#հայեր_ոտքի

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը