Կարծիք

01.05.2022 09:02


Կեղծ «մշակութասերներին» ու Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ղեկավարությանը

Կեղծ «մշակութասերներին» ու Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ղեկավարությանը

Որոշ մարդիկ իբր թե վրդովված էին առ այն, որ մշակութային միջոցառմանը քաղաքական լոզունգներերով ակցիա է ակցկացվել։

Հարգելի հայրենակիցներ, որևէ քաղաքական մոտիվ չէր կարող հիմք լիներ՝ նման ակցիա անցկացնելու համար։ Պահը օրհասական է և, մենք կանգնած ենք պետականության կորստի և սպիտակ եղեռնի շեմին։ Մշակույթը սերում է ազգից, այն մեր հոգևոր հայելի է, մեր ազգային ոգու արտացոլանքը, մեր ազգի պահպանման առանցքային գործոններից մեկը, իսկ ազգն այսօր հայտնվել է գոյաբանական վտանգի առջև։

Իհարկե, բանական ու ինքնապաշտպանական բնազդ ունեցող մարդու համար դժվար է պատկերացնել, որ գոյության վտանգի առջև հայտնված ժողովրդի որոշակի մաս կարող է շարունակել վայելել կյանքը՝ ասես ոչինչ էլ չի եղել։ Մեծ եղեռնի օրերին էլ, բառացիորեն զանգվածային ջարդերի մեկնարկի նախօրեին, պոլսահայերի մի որոշակի մասն անհոգ ապրում էր ու վայելում կյանքը՝ անտեսելով բոլոր նախազգուշացումները։ Սա, ի դեպ։

Զավեշտալի կլիներ, եթե այդ աստիճանի նողկալի չլիներ երեկվա միջադեպի այն դրվագը, երբ վերոհիշյալ թատրոնի ղեկավար կազմից ոմն մեկը՝ մեզ ընդառաջ շտապելիս՝ զուգահեռաբար աշխատակիցների վրա բարկացավ՝ ասելով. «Ո՞վ է թողել, որ էս եքա կտորը ներս բերեն»․․․ նկատի ուներ Արցախի դրոշը։ Մի՞թե այնքան միամիտ կգտնվեք, որ հավատաք, թե դրոշին «կտոր» կամ «լաթը» ասողները կարող են պահել ու պահպանել մեր ազգային մշակույթը։

Ի դեպ, երեկվա ներկայացումը՝ «Գայանե» բալետը, բեմադրված է «Մելիքի աղջիկը» վեպի հիման վրա։ Այժմ Գայանեի հայրենիք Ավետարանոց գյուղը օկուպացված է թշնամու կողմից։ Դուք չեք կարող ուրանալ Արցախը և վայելել «Գայանե» բալետը, կեղծ եք և դու՜ք, և ձեր արժեքները։

Մշակույթը պահելու ու պահպանելու համար նախ պետք է հայրենիքը պահել ու պաշտպանել, որ վաղն այն չփոխարինվի «Մեհրիբան» բալետով։

Հ.Գ․ Իսկ սահման ուղարկել հորդորողներին էլ ասեմ՝ նախ ներսի դավաճանին է պետք հանել, որ սահմանին մեջքից չհարվածի։

Հարգանքներս մեր տաղանդաշատ արտիստներին։

Մարիա Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը