Աշխարհ

01.05.2022 18:51


Մեղուները կարող են սովորել տարբերակել զույգ և կենտ թվերը

Մեղուները կարող են սովորել տարբերակել զույգ և կենտ թվերը

Թվերի բաժանումը զույգի և կենտի ավելի շատ կապված է ոչ թե մաթեմատիկայի, այլ վերացական մտածելու ուղեղի կարողության հետ։ Ենթադրվում էր, որ միայն մարդը կարող է տիրապետել այս հմտությանը, քանի որ նրա գիտակցությունը բավականաչափ զարգացած է դրա համար: Ըստ Conversation-ի՝ կենսաբաններին հաջողվել է հերքել այս գաղափարը և մեղուներին սովորեցնել գտնել այն, ինչ փնտրում են:

Մեղրատու մեղուն ընտելացված միջատ է։ Նա ունի պարզ գործողություններ կատարելու ունակություն, ներառյալ մաթեմատիկական: Թվերը խմբերի բաժանել սովորեցնելու համար գիտնականներին անհրաժեշտ է եղել շաքարաջուր և քինին: Մեղուներին ցույց են տվել քարտեր, որոնցում պատկերված են եղել որոշակի թվով խորհրդանիշներ: Եթե մեղուն վայրէջք է կատարել զույգ թվի վրա, ապա այնտեղ քաղցր ջուր է եղել: Կենտի վրա՝ դառը քինին:

Երկրորդ խմբի միջատների մոտ գրգռիչները հակառակն են դասավորված եղել։ Հետաքրքիրն այն է, որ նրանք, որոնք շաքարը զույգ թվերի համար են ստացել, ընդհանուր առմամբ ավելի արագ են սովորել և 80 տոկոս դեպքերում ճիշտ ընտրություն են կատարել:

«Մեր արդյունքները ցույց տվեցին, որ մեղվի ուղեղը, որը 89 000 անգամ ավելի քիչ նեյրոններ է պարունակում քան մարդունը, ի վիճակի է բարդ վերացական խնդիր լուծել»,-ամփոփել են փորձի հեղինակները:

Պարզ չէ՝ մաթեմատիկան մարդկային մտքի ձեռքբերո՞ւմ է, թե՞ գոյություն ունի ինքնուրույն, և այն շատ ավելի հեշտ է օգտագործել, քան թվում էր նախկինում, գրում է Planet Today-ը։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը