Քաղաքական

30.04.2022 17:33


Ես կդիմավորեմ Սարդարապատից քայլող մեր ընկերներին Երևանում և երթով կգնանք դեպի Ֆրանսիայի հրապարակ. Լևոն Քոչարյան

Ես կդիմավորեմ Սարդարապատից քայլող մեր ընկերներին Երևանում և երթով կգնանք դեպի Ֆրանսիայի հրապարակ. Լևոն Քոչարյան

Ես կդիմավորեմ Սարդարապատից քայլող մեր ընկերներին Երևան քաղաքի մուտքին և արդեն միասին երթով կգնանք դեպի Ֆրանսիայի հրապարակ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ երկրորդ նախագահի կրտսեր որդին` Լևոն Քոչարյանը:

«Սիրելի հայրենակիցներ, ընկերներ, վաղը Հայաստանի 4 խորհրդանշանական վայրերից երթի դուրս եկած մեր հայրենակիցները կհասնեն Երևան: Ես կդիմավորեմ Սարդարապատից քայլող մեր ընկերներին Երևան քաղաքի մուտքին և արդեն միասին երթով կգնանք դեպի Ֆրանսիայի Հրապարակ, որտեղ 16:00 կմեկնարկի մեր պայքարի վերջնական փուլը:

Հրավիրում եմ ձեզ վաղը ժամը 13:00-ին միանալ մեր երթին, Իսակովի 31 հասցեում (Կլայկ խանութի մոտ)»,-գրել է նա:

Այս խորագրի վերջին նյութերը