Լրահոս

22.04.2009 17:35


Դավիթ Հովհաննիսյան. «Ֆուտբոլային դիվանագիտությունը լավ ավարտ չի ունենա»

Դավիթ Հովհաննիսյան. «Ֆուտբոլային դիվանագիտությունը լավ ավարտ չի ունենա»

Սիրիայում ՀՀ նախկին դեսպան, «Հայ-թուրքական մերձեցման հանձնաժողով»-ի նախկին անդամ Դավիթ Հովհաննիսյանն ասել է, որ եթե ինքը լիներ ԱՄՆ-ի փոխարեն, ապա երբեք չէր ճանաչի Հայոց ցեղասպանությունը։

-Հայկական և թուրքական լոբբիստական տարբեր խմբերը, պատվիրակություններն անընդհատ գալիս են, դիմում են, շրջապատում են, և այստեղ հնարավոր են բազմաթիվ գործարքներ, հետաքրքիր կոմպրոմիսներ։ Այս ճանաչումով ԱՄՆ-ն իր այդ շատ կարևոր խաղաքարտը վայր է դնում,- ասել է Դ. Հովհաննիսյանը։ Նա նաև նշել է, որ աշխարհաքաղաքական խնդիրները փոխվել են և, գուցե, ԱՄՆ-ը ճիշտ կանի, որ օգտագործի ցեղասպանություն եզրույթը։

Դ. Հովհաննիսյանը նշել է նաև, որ «ֆուտբոլային դիվանագիտությունը» լավ ավարտ չի ունենա, քանի որ Թուրքիան ավելի հմուտ է և փորձառու, ու հնարավոր է, որ Ռուսաստանի հետ բանակցում է հայ-թուրքական հարաբերությունները ԼՂ-ի հարցի հետ փաթեթով լուծելու մասին։

 

Այս խորագրի վերջին նյութերը