Քաղաքական

16.08.2011 13:18


Իշխանության ու Կոնգրեսի հանդիպումն ավարատվեց

Իշխանության ու Կոնգրեսի հանդիպումն ավարատվեց

Կառավարության ընդունելությունների տանն այսօր տեղի ունեցած իշխանության աշխատանքային խմբի և Կոնգրեսի պատվիրակության մոտ երկու ժամ տևած հանդիպումն ավարտվեց։

Հանդիպումից հետո Դավիթ Հարությունյանն ու Լևոն Զուրաբյանը համատեղ հայտարարությամբ հանդես եկան, որում ասված էր. «Քննարկվել է օգոստոսի 9-ին Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստների եւ ոստիկանության աշխատակիցների միջեւ տեղի ունեցած միջադեպը, պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումը ուրբաթ օրը, նաեւ պայմանավորվում ենք առայժմ ձեռնպահ մնալ միջադեպի քննարկման մանրամասների մասին մեկնաբանություն տալուց»։

Այս տեքստը ներկայացնելուց հետո Հարությունյան–Զուրաբյան զույգը հեռացել է՝ նշելով, որ չեն պատասխանելու լրագրողների հարցերին։

Պայմանավորվածություն է ձեռքբերվել նաև հաջորդ հանդիպման օրվա վերաբերյալ։ Այն կկայանա այս ուրբաթ։

Այս խորագրի վերջին նյութերը