Եթե իրոք ուզում եք իշխանափոխություն՝ դուրս եկեք փողոց
Մի ուրիշ իմ համար տարօրինակ դիսկուրս էլ ա ֆռում, թե բա էս շարժման առաջնորդներին մարդիկ չեն վստահում, դրա համար փողոց դուրս չեն գալիս։
Նախ, եթե դուրս գաք փողոց, կտեսնեք, որ այս շարժումը ունի բազմաթիվ առաջնորդներ, շատ տարբեր քաղաքական և ոչ քաղաքական թիմերից։ Չկա այս պահին ինչ-որ մի առաջնորդ։ Կարող եք միանալ ում ուզում եք, կամ ստեղծել ձեր սեփական շարժումը։ Բոլորի համար տեղ և հնարավորություն կա։ Ով իրոք ուզումա պայքարել, դրա ձևը գտնումա։ Մնացածը գտնում են արդարացումներ։
Երկրորդը՝ երբ դուք ասում եք, որ պիտի լինի ինչոր նոր դեմք, կամ նոր դեմքեր, ես հարցնում եմ ո՞վ։ Ես էլ եմ ուզում նոր դեմքեր, բայց ջեբս դրած չեն, որ հանեմ ընտրենք։ Ով կա և ուզումա, վաղուց պայքարումա, գնացեք միացեք։ Կամ դուք դառեք այդ նոր դեմքը։
Երրորդը՝ ոչ մի նոր դեմք, կամ քաղաքական ուժ չունի ոչ բավական ռեսուրս, ոչ բավական հեղինակություն, որ կարողանա առաջնորդի այս շարժումը և մարդկանց փողոց հանի։ Այս փուլում, ուզեք թե չուզեք, պիտի ընտրեք եղածներից։
Չորրորդը՝ եթե ձեր իրական նպատակը և ցանկությունը այս իշխանություններից ազատվելն է, դուք պետք է գործեք այդ տրամաբանության մեջ։ Այսինքն աջակցեք այդ պրոցեսներին։ Մնացածը կրկին արդարացումներն են։ Սրան սիրում եմ, սրան չեմ սիրում տրամաբանության շարունակություն, որը բերեց մեզ հասցրեց այստեղ։
Եվ վերջինը՝ վերադարձ նախկինին չի լինելու և չի կարա լինի։ Դա հասկանում են նաև "նախկինները" և նրանք էլ դա չեն ուզում։ Մենք արդեն ապրում ենք այլ իրականության մեջ։ Եվ դրա հետ հաշվի են նստելու բոլոր ապագա իշխանությունները։
Այնպես որ, եթե իրոք ուզում եք իշխանափոխություն՝ դուրս եկեք փողոց։ Մի կանգնեք ոչ մեկի կողքը, կանգնեք ձեր կողքը, ձեր ընկերների կողքը։ Առանձին կանգնեք, բայց կանգնեք։
Մեզ 4 տարի պառակտել են և բաժանել, հասցրել այս վիճակին։ Մի շարունակեք իրականցնել նիկոլի և իր տերերի երազանքը։ Միավորվելու ժամանակն է։

Արեն Ապիկյանի ֆեյսբուքյան էջից