Լրահոս

29.04.2022 17:49


Վերամբարձ կռունկը Թոխմախի գերեզմանների մոտ շրջվել է, վարորդի դին հայտնաբերվել է դրսում, վնասվել 1 մոտ 15 շիրմաքար

Վերամբարձ կռունկը Թոխմախի գերեզմանների մոտ շրջվել է, վարորդի դին հայտնաբերվել է դրսում, վնասվել 1 մոտ 15 շիրմաքար

Երևանում, այսօր՝ ապրիլի 29-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. Ժամը 14։30-ի սահմաններում Դավիթ Բեկի պողոտայում՝ «Դոմուս» առևտրի կենտրոնի հարևանությամբ, վերամբարձ կռունկը դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով կռունկավարը տեղում մահացել է, իսկ ընկնելու հետևանքով մի քանի գերեզմաններ վնասվել են, այդ թվում՝ կոտրվել են մոտ 15 շիրմաքարեր։

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի, ինչպես նաև հանգուցյալների վնասված գերեզմանների հարազատների ինքնությունը։

Այս խորագրի վերջին նյութերը