Ալիևը բացայատեց Փաշինյանի՝ միանգամից երկու սուտը, կապված Արցախի խնդրի կարգավորման վերաբերյալ
Իր հերթական ելույթի ժամանակ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ «...ԵԱՀԿ Մինսկի խումբը 17 տարի, փաստացի, պաշտպանել է Հայաստանի շահերը...»: Ըստ նրա, Արևմուտքը միշտ ճանաչել է Վրաստանի և Մոլդովայի տարածքային ամբողջականությունը, իսկ, ահա, ինչ վերաբերվել է Լեռնային Ղարաբաղի խնդրին, միշտ, փաստացի, խուսափել է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:
Ըստ Ալիևի, այդ իսկ պատճառով այսօր Բաքուն այլև չի ճանաչում ԵԱՀԿ Մինսկի խմբի առաքելությունը և համարում է, որ այդ հարցը այլևս լուծված է:
Իր այս խոստովանությամբ Ալիևը, փաստացի, հերքում է Նիկոլ Փաշինյանի այն սուտ պնդումը, թե ինքը «ծանր ժառանգություն էր ստացել նախորդ իշխանություններից Արցախի հարցում»:
Այն, որ այս հարցում Փաշինյանը միշտ ստել է, գետեր հանրության մեծ մասը: Ալիևի նման խոստովանությունը պիտի որ համոզի նաև մեր հանրության թերզարգացած փոքր հատվածին, ով հավատում էր Փաշինյանին, մտածելով, որ իրոք իրենց կուռքը «ծանր ժառանգություն էր ստացել նախորդներից»:
Իր այս ելույթում Ալիևը բացահայտեց նաև Փաշինյանի երկրորդ սուտը, նշելով, որ այսօր Փաշինյանը ընդունում է, որ «Ղարաբաղը Ադրբեջանի մաս պետք է կազմի»:
Այսինքն, Ալիևը հրապարակավ հայտարարում է, որ Փաշինյանը ընդունում է, որ «Ղարաբաղը պետք է մնա Ադրբեջանի կազմում»: Հասկանալի է, եթե Փաշինյանը համարեր Ալիևի խոսքերը ոչ ճշմարիտ, ապա հենց այսօր պիտի հրապարակավ հերքեր նրա խոսքերը: Սակայն համոզված ենք, որ Փաշինյանը նման քայլի չի դիմի, քանի որ գիտի, որ Ալիևը այդ հարցում ճիշտ է ասում:
Մինչդեռ ինքը՝ Փաշինյանը, փորձում է ամեն կերպ թաքցնել այդ փաստը: Դրա համար օգտագործելով նույնիսկ ներկայիս ԼՂՀ ղեկավարությանը:
Նորմալ երկրներում այդ աստիճան սուտասան ղեկավարին վաղուց արդեն կհեռացնեին իշխանությունից, սակայն այսօրվա Հայաստանում, նա մինչ այսօր գտնվում է իշխանության ղեկին, ինչը բնորոշում է ներկայիս հայ ժողովուրդի բարոյահոգեբանական վիճակի մասին:

Սա է իրականությունը:
Դավիթ Մկրտչյան
Աղբյուրը` zham.am