Առաջիկայում կկայանա Ղարաբաղի հարցով եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումը. Զախարովա
Առաջիկայում կկայանա Ղարաբաղի հարցով եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումը՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ, իսկ մինչև այս շաբաթվա վերջ նախատեսվում են շփումներ նաև Բաքվում՝ արտաքին գործերի նախարարության միջոցով։ Այս մաիսն հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի և ֆրանսիացի համանախագահների՝ Էնդրյու Շոֆերի և Բրիս Ռոքֆոյի բարձր դիվանագիտական գործունեությունը փաստացի կաթվածահար արեց երեք համանախագահների երբեմնի լավ համակարգված աշխատանքը, որոնք հրաժարվեցին այդ կազմակերպության շրջանակներում համագործակցել Ռուսաստանի հետ։ Մենք արձանագրեցինք Բրյուսելի անամոթ փորձերը՝ յուրացնելու ռուս-հայ-ադրբեջանական պայմանավորվածությունների թեման ամենաբարձր մակարդակով և այն օրակարգը, որն առաջարկվել էր անցյալ տարի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից»,-ասել է Զախարովան՝ անդրադառնալով Շառլ Միշելի միջնորդությամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև բրյուսելյան հանդիպմանը։
«Հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերը քննարկվել են Օվերչուկի և Ալիևի հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել ապրիլի 26-ին։ Հայկական և ադրբեջանական կողմերի հետ նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում անցկացնել եռակողմ աշխատանքային խմբի հերթական հանդիպումը՝ փոխվարչապետերի համանախագահությամբ։ Ինչ վերաբերում է սահմանային հարցերին, ապա Բաքվում ԱԳՆ-ի միջոցով շփումներ են նախատեսվում մինչև այս շաբաթվա վերջ»,-ասել է Զախարովան։

Աղբյուրը՝ tert.am