Ոստիկանների եւ Կոնգրեսի ակտիվիստ երիտասարդների հերթական բախումը կամ ավելի ճիշտ` փողոցային ծեծկռտուքը մեկ անգամ եւս ապացուցում է, որ մեր երկրին անհրաժեշտ են արմատական փոփոխություններ: Միաժամանակ, նույն այս բախումը, ոստիկանների անբացատրելի ագրեսիվ պահվածքը, նույն երիտասարդների կողմից հերթական անգամ ծեծի ենթարվելը ապացուցում է, որ ո՛չ գործող վարչախումբը, ո՛չ նրա հետ ակտիվորեն «երկխոսող» Կոնգրեսը ի վիճակի չեն երկրում արմատական բարեփոխումներ իրականացնել: Ավելին, նրանք ոչ միայն ի վիճակի չեն, այլ նաեւ նման ցանկություն չունեն:
Ոստիկանների եւ Կոնգրեսի ակտիվիստների միջեւ տեղի ունեցած միջադեպը հերթական անգամ ցույց տվեց վարչախմբի դեմքը, բացի այդ, մեկ անգամ եւս պատռեց Կոնգրեսի առաջնորդների դիմակները:
Եթե Կոնգրեսը վստահ է, որ ոստիկանները դիմել են ապօրինի գործողությունների, եթե Կոնգրեսում վստահ են, որ իրենց ակտիվիստներն անմեղ են եւ տուժածներ, եթե Կոնգրեսի ղեկավարությունը համարում է, որ տեղի ունեցածն ապօրինություն է, ապա ինչու չի հայտարարում «երկխոսությունը» դադարեցնելու մասին, մինչեւ չպատժվեն մեղավորները: Տարօրինակ է, թե ինչու Կոնգրեսը անժամկետ գործողություններ չի սկսում երիտասարդներին ազատ արձակելու համար:
Ստացվում է, որ տեղի ունեցածը Կոնգրեսն օգտագործում է շահադիտական նպատակներով: Հիմա կոնգրեսականները ջանք ու եռանդ չեն խնայում ցույց տալու համար, թե տեսեք, մենք այնքան արմատական ընդդիմություն ենք, որ հալածանքները նույնիսկ «երկխոսության» դարաշրջանում շարունակվում են: Անկասկած, այս խայծը կուլ կտան շատ քչերը, բայց ձերբակալությունից հետո Կոնգրեսի որոշ շրջանակներ կրկին խոսում էին «հիմայի» մասին, մոռանալով, թե այդ մասին ինչ է ասել իրենց առաջնորդը:
Դժվար չէ պատկերացնել, որ առավել հավատավոր կոնգրեսականներին չկորցնելու համար դեռ որքան է շահարկվելու ձերբակալության թեման: Վստահ եմ, նույնիսկ այն ժամանակ, երբ երիտասարդներն ազատ կարձակվեն: Իսկ որ նրանք բանտում չեն հայտնվի, արդեն գիտեն նույնիսկ տարրական դասարանների աշակերտները: Իհարկե, շատ լավ է, որ նրանք բանտում չեն հայտնվելու, բայց մյուս կողմից, թե՛ իշխանությունները, թե՛ նրանց հետ «երկխոսողները» պետք է հասկանան, որ նման ներկայացումներն արդեն հասել են պրիմիտիվության մակարդակի:
Ինչ վերաբերում է վարչախումբ-Կոնգրես «երկխոսությանը», ապա այն շարունակելու է ընթանալ, եթե նույնիսկ հետագայում էլ մի քանի անտեղյակ եւ բռի կարմիրբերետավորներ հարձակվեն իրենց դիտողություն անող կոնգրեսական երիտասարդների վրա: Կոնգրեսում այս «երկխոսությունից» մեծ ակնկալիքներ ունեն:
Բանակցությունների վերջին փուլից հետո պարզ դարձավ, որ Կոնգրեսը ներկայացրել է ծավալուն առաջարկությունների փաթեթ: Ավելին, Դավիթ Հարությունյանն էլ նշեց, որ այնտեղ կան փաստեր, որոնց մի մասի հետ չի կարելի չհամաձայնվել: Իսկ մինչ առաջարկություններին անդրադառնալը նկատենք, որ «երկխոսություն» կոչվող թատերական ներկայացման կազմակերպիչներն ամեն ինչ անում են, որ այնպիսի տպավորություն ստեղծվի, թե հասարակությանը հետաքրքրող թիվ մեկ խնդիրը հենց դա է:
Վարչախմբի եւ Կոնգրեսի ազդեցության տակ գտնվող լրատվամիջոցների ղեկավարներն իրենց լրագրողներին հանձնարարում են «բանակցությունների» սկզբից մինչեւ վերջ նստել դռան տակ, սպասելով, թե երբ պետք է այնտեղից դուրս գան «երկխոսողները» եւ ինչ որ բան ասեն: Իսկ երբ լրագրողները «երկխոսողներին» խնդրել են հանդիպումից հետո բրիֆինգ հրավիրել, Կոնգրեսի ներկայացուցիչներից մեկը պատասխանել է շատ կարճ` չեք ուզում, կարող եք չսպասել: Ահա այսպես:
Եւ ամենակարեւորը, «երկխոսության» ընթացքում կոնգրեսականները մոռանում են, թե որն էր իրենց գլխավոր պահանջը: Ստացվում է այնպես, որ արտահերթ ընտրություններին հասնում են իշխանության ներկայացուցիչների հետ տարատեսակ թեմաների շուրջ ջերմ եւ երկարատեւ զրույցներով: Ուշագրավ է նաեւ, որ վերջին հանդիպման ժամանակ կոնգրեսականները 76 հոգանոց ցուցակ են ներկայացրել վարչախմբին: Ցուցակում ընդգրկված են այն պատգամավորները, որոնք ըստ Կոնգրեսի, զբաղվում են ձեռնարկատիրական գործունեությամբ:
Առաջին հայացքից թվում է, թե Կոնգրեսը ներկայացնելով այս ցուցակը ազգանվեր գործ է անում եւ օգնում հասնել արդարությանը: Բայց այսպես է միայն առաջին հայացքից: Իրականում շատ տարօրինակ է, որ արտահերթ ընտրություններ պահանջողներն իրենց նեղություն են տալիս ավազակապետության ներկայացուցիչներին մի ցուցակ ներկայացնել, որտեղ նշված են պատգամավորների անուններ, որոնք բիզնես ունեն: Տրամաբանությունը հուշում է, որ իշխանություններին ավազակախումբ անվանողները պարզապես պետք է արտահերթ ընտրությունների պահանջ ներկայացնեն եւ դիմեն որոշակի գորոծողությունների` իշխանություններին հարկադրելով կատարել իրենց պահանջները: Իսկ հիմա այնպիսի տպավորություն է ստեղծվում, կարծես Կոնգրեսը Սերժ Սարգսյանին օգնում է համապատասխան ցուցակ կազմել եւ դրանից էլ հնարավորին չափ շատ օգուտ ստանալ: Հարց կարող է առաջանալ, թե ինչու հենց 76, եւ ոչ թե ավելի շատ: Կարծում եմ, որ այս հարցին պետք է պատասխանեն նրանք, ովքեր կազմել են այս ցուցակը:
Եւ եթե մինչեւ վերջ անկեղծ լինենք, ապա այս ցուցակի հրապարակումը միայն ջուր է լցնում այն խոսակցությունների վրա, որոնք պնդում են, թե Կոնգրեսի նպատակը խորհրդարանում մի քանի տեղ ձեռք բերելն է:
Սովորական ագրեսիա եւ անսովոր արձագանք

Գեղամ Նազարյան