Կարծիք

28.04.2022 13:57


Էս իշխանությունը մի բան արեց՝ խախտեց և հատեց բոլոր ավանդական, բարոյական, մարդկային, քաղաքական, և ազգային կարմիր գծերը

Էս իշխանությունը մի բան արեց՝ խախտեց և հատեց բոլոր ավանդական, բարոյական, մարդկային, քաղաքական, և ազգային կարմիր գծերը

Վաղը երեկոյան միանալու եմ Իջևան-Երևան քայլերթի մասնակից հայ մարդկանց: Երևանում պրոտեստի հիմքերը գնալով ավելանում են, ձնագունդը մեծանում, բայց անելիքը դեռ ահռելի է:

Չգիտեմ Լաոն կզարթնի թէ չէ , անկեղծ չեմ էլ սպասում զարթնելուն, բայց մի բան հստակ գիտեմ՝ զարթնած Լաոները շատ շատ են և անցել են իրենց կերպն ու տեսակը պաշտպանելուն:

Էս իշխանությունը մի բան արեց՝ խախտեց և հատեց բոլոր ավանդական, բարոյական, մարդկային, քաղաքական, և ազգային կարմիր գծերը:

Ավանդականը խախտեց խզելով պետություն-եկեղեցի միասնությունը:

Բարոյականը խախտեց, երբ սուտն ու բաժանումը դարձրեց կառավարման և հիմարացման ինստիտուցիոնալ գործիք օգտվելով հենց այդ սուտը սպառողների գրպանից:

Մարդկայինը խախտեց, երբ սկսեց քողարկել իր ձեռքով ստեղծված պատերազմում ընկած հայորդիների թիվն ու դեմքը:

Ազգայինը խախտեց, երբ Հայկականություն-Սփյուռք-Ցեղասպանություն ինստիտուտները, որպես պետական քաղաքականության հենասյուն դարձրեց երկրորդային, իսկ հետագայում էլ տարավ սննկացման:

Քաղաքականը խախտեց, երբ լավ և արդար պետություն ունենալու շահառուներին, դարձրեց սեփական իշխանության վառելիք:

Այս կարմիր գծերը նորից վերականգնելը և դրանք ամրացնելը նրանց գործն է ով ունի միտք՝ մաղձի փոխարեն, արժեք՝ ճկունության փոխարեն, սկզբունք անսկզբունքայինության փոխարեն, պարտք իր նախնիների առաջ և առաքելություն իր զավակների մոտ:

Սա էլ քաղաքականություն չէ, քաղաքականությունը կսկսվի նորից անխուսափելիորեն, վերը թվարկված կարմիր գծերը խախտել փորձողներին իրենց տեղը ցույց տալը ևս: Սա կերպի, արժեքի և ինքնապահպանման կռիվ է:

Վլադիմիր Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը