Մեկնաբանություն

28.04.2022 13:00


Էրդողանի դրական ազդակը Փաշինյանին

Էրդողանի դրական ազդակը Փաշինյանին

Հայ–թուրքական ներկա «երկխոսությունն» ազգայնականացրել է թուրքական իշխանություններին, նրանց հայկական հարցերում դարձրել ավելի կոշտ ու բացել ախորժակը։

Նիկոլ Փաշինյանի ամբողջական ու լիակատար զիջողականությունը, խաղաղություն մուրալը և սեփական վախերը ցույց տալը հանգեցրել է այն բանին, որ Թուրքիան ոչ միայն Զանգեզուրի միջանցքը ձեռք գցելու, այլ նաև ամբողջ Հայաստանը կլանելու մասին է մտածում։ Իսկ ինչո՞ւ չմտածի, եթե Նիկոլը ձեռքերը բարձրացրած ու համապատասխան պոզայով կանգնած է։

Օրերս շատ խորհրդանշական և ուշագրավ բաներ տեղի ունեցան։ Ապրիլի 24–ին Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն ազգայնամոլական ու հայատյաց «Գորշ գայլեր» կազմակերպության նշանը ցույց տվեց հայերին՝ մատների հայտնի կոմբինացիայի միջոցով։

Թուրքիայի նախագահ Էրդողանն էլ իր հերթին արգելեց Թուրքիայում օգտագործել «Հայոց ցեղասպանություն» ձևակերպումը, որը 2010–ից սկսած թույլատրվել էր և դա համարվում էր քայլ դեպի հայ–թուրքական երկխոսություն։ Հիմա ամեն ինչ հետ է պտտեցվում և այս ամենը համընկնում է հայ–թուրքական ներկա «երկխոսության» ժամանակահատվածի հետ։

Եթե հիշենք, որ այդ «երկխոսության» մեկնարկին զուգահեռ Թուրքիան խորհրդարանում վավերացրեց ու նախագահի մակարդակով ստորագրեց 44–օրյա պատերազմից հետո օկուպացված Շուշիում ընդունված հակահայկական հռչակագիրը, ապա պատկերն ամբողջական կդառնա։

Դատելով ամենից՝ հայ–թուրք–ադրբեջանական բանակցային գործընթացում Նիկոլ Փաշինյանը բավարարել է թուրք–ադրբեջանական զույգի բոլոր նախապայմանները, ընդունել է մեր թշնամիների բոլոր պահանջները՝ դիմացն ակնկալելով աջակցությունն աթոռային հարցերում։

Հակահայկական քայլեր իրականացնելով՝ պաշտոնական Անկարան իր դրական ազդակներն է հղում Փաշինյանին։ Այս հակահայական գործարքը կարող է խափանել հայ ժողովուրդը՝ վռնդելով թրքահպատակ նիկոլական իշխանություններին ու արժանապատիվ խաղաղություն հաստատելով։

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը