Լրահոս

28.04.2022 12:40


Երևանում բախվել են Hyundai Sonata-ն և Honda Accord-ը, կան վիրավորներ, օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկներն ու Երևանի գնդի պարեկները

Երևանում բախվել են Hyundai Sonata-ն և Honda Accord-ը, կան վիրավորներ, օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկներն ու Երևանի գնդի պարեկները

Այսօր՝ ապրիլի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։30-ի սահմաններում Աթոյան և Ռոստովյան փողոցների խաչմերուկում բախվել են 50-ամյա Սեդրակ Արշակյանի վարած Honda Accord մակնիշի և 36-ամյա Վարդան Սիրունյանի վարած Hyundai Sonata ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի օպերատիվորեն ժամանած Երևանի շտապօօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

Այս խորագրի վերջին նյութերը