Լրահոս

28.04.2022 19:07


Ժամանակավորապես կդադարեցվի Բջնի, Արզական գյուղերի, Չարենցավանի և Երևանի որոշ հասցեների գազամատակարարումը

Ժամանակավորապես կդադարեցվի Բջնի, Արզական գյուղերի, Չարենցավանի և Երևանի որոշ հասցեների գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 29-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի 3-րդ թաղամասի, Բջնի, Արզական գյուղերի գազասպառողների, ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն` Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի Նուբարաշենի 12-րդ փողոցի թիվ 2, 3, 4 բազմաբնակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը:

Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով:

Այս խորագրի վերջին նյութերը