Ոստիկանները գիշերն առգրավվել են Սարդարապատի քայլերթի մասնակիցների քնապարկերը (տեսանյութ)
Ոստիկանության պահվածքն արդեն չգիտեմ ինչպես գնահատեմ, իրականում դա չափազանց ծիծաղելի է։ Այս մասին իր ուղիղ եթերում ասաց «Երիտասարդի ձայնը» նախաձեռնության ղեկավար Հովհաննես Հարությունյանը։
«Այսօր պետք է Սարդարապետից մեկնարկի այդ ուղղությամբ քայլերթը, մենք երթի մասնակիցներն ենք լինելու, նախապատրաստական աշխատանքներ էինք իրականացնում, մեր ընկերներից մեկը ՀՅԴ մասնաշենքից պետք է քնապարկեր վերցներ, Վիգենը մոտեցել էր, վերցրել քնապարկերը, ճանապարհին՝ Պուշկինի դպրոցի մոտ, ոստիկանական մի քանի մեքենա իջել և բերման են ենթարկել Վիգենին՝ շատ կոպիտ ձևով, անգամ ձեռնաշղթաներ են հագցրել, և տարել են Արաբկիրի բաժին, նրա ձեռքից հեռախոսը վերցրել են և չի կարողացել մեզ տեղյակ պահել։ Վիգենի մեքենան արգելափակվել է և ,ըստ էության, այն քնապարկերը, որոնք պետք էր լինելու մեզ առգրավվել են։ Ու գրվել է արձանագրության մեջ, որ բերման ենթարկելու պատճառը գողության կասկածն է»,-ասաց նա։
Նրա խոսքով՝ ակհայտ է, որ նպատակը քնապարկերի առգրավվումն է եղել, նպատակ են հետապնդել իրենց քայլարշավին խոչընդոտել․ «Դա ըստ էության ոստիկաններին հրահանգվել է։ Եթե կարծում եք մենք քնապարկ ձեռք բերելու հնարավորություն չունենք, սխալվում եք։ Ում ուզում եք բերման ենթարկեք նիկոլի օրերը հաշված են»,-ավելացրեց նա։