Կարծիք

27.04.2022 20:16


Բռնապետիկն աջ ու ձախ մահ է սփռում և դրանից հաճույք ստանում

Բռնապետիկն աջ ու ձախ մահ է սփռում և դրանից հաճույք ստանում

ՄԱՀԱԲԵՐԸ

Սահմռկեցուցիչ է տեսնել երկվա վրաերթը։ Առավել սարսափելի է, որ վրաերթից հետո բռնապետիկի շարասյունն անտարբեր շարունակում է արագընթաց երթը։ Բայց արդյոք սա զարմանալի՞ է․․․ Հիշենք, դեռևս 2018թ․ Վայքում տեղի ունեցած միջադեպը, երբ դաժան ծեծի ենթարկվեց ՊՆ փոխգնդապետ Սամվել Մխիթարյանը, ով մինչ այժմ գտնվում է կոմայի մեջ։ Եվ ի՞նչ․․․ Հանցագործության հավանական պատասխանատուն այսօր պատգամավոր է։ 2019թ․ անհիմն մեղադրանքով կալանավորվեց և հացադուլ հայտարարելուց հետո մահացավ Մհեր Եղիազարյանը։ Եվ նորից ոչ ոք չենթարկվեց պատասխանատվության։ Հիշենք նաև բռնապետիկի ուրիշի բերանով հնչող խոսքերը․ «Նրանք զոհվում են հանուն ոչնչի»։ Իր իսկ հրահրած պատերազմի արդյունքում զոհվեցին հազարավոր երիտասարդներ։

Այդ վարչապետ կոչեցյալ ճիվաղը զուրկ է մարդկային տարրական գթասրտությունից։ Նա աջ ու ձախ մահ է սփռում և դրանից հաճույք ստանում։ Այլևս տխմար են բոլոր նրանք, որոնք դեռևս կասկածում են, որ 2008թ․ 10 զոհերի պատասխանատուն նույնպես նա է՝ այդ ճիվաղ մահաբերը։

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը