Գլխակեր Նիկոլի «բերմուդյան եռանկյունին». մահ բերել ու փախնել (տեսանյութ)
Երևանի Լեո–Պարոնյանհատվածը վերածվել էՆիկոլ Փաշինյանի «բերմուդյան եռանկյունու»։ Նիկոլն այդտեղ մարդկանց գլուխն ուտելու բնավորություն ունի։
2008թ., մարտի 1
2008թ. մարտի 1–ին Նիկոլ Փաշինյանը բախումներ հրահրեց ցուցարարների ու ոստիկանության միջև։ Նա կոչ էր անում գրոհել ու արագ վերջացնել «ղարաբաղցի տականքներից» ազատվելու գործը։
Նիկոլի հանցագործության արդյունքում ունեցանք 10 զոհ։ Կային հարյուրավոր վիրավորներ, որոնց մեծ մասը ոստիկաններից։
Զոհերից երկուսը Լեո–Պարոնյան փողոցների հատվածում էր։
Նիկոլը բախումներ հրահրեց, զոհերի պատճառ դարձավ ու թռավ դեպքի վայրից։ Հետո նա զոհերին դարձրեց քաղաքական շահարկման ու առևտրի առարկա։
2022թ., ապրիլի 26
Երեկ երեկոյան լուր տարածվեց այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան ավտոմեքենաներից մեկը հարվածել է հղի կնոջ ու սպանել։ Լուրն այդ պաշտոնապես հաստատվեց։ Մահացածը Սոնա Մնացականյանն էր։ Լուսավոր մի կին, ով զբաղված էր արցախահայության խնդիրներով, ինչը շատ խորհրդանշական է դարձնում այս դեպքը. Նիկոլի շարասյունը սպանում է Արցախով զբաղվող մարդու և նրա պտղին։
Դեպքը տեղի էր ունեցել Նիկոլի սիրած վայրում՝ Լեո–Պարոնյան փողոցների հատման կետում՝ Նիկոլի «բերմուդյան եռանկյունում»։
Այս պատմության մեջ ամենանողկալին այն է, որ Նիկոլի շարասյունը չի էլ փորձել կանգնել, օգնություն ցույց տալ հղի կնոջը կամ հասցնել հիվանդանոց։
«Սիրում եմ բոլորիդ, խոնարհվում եմ բոլորիդ առաջ, հպարտանում եմ բոլորովդ» գերպոպուլիստական ու գերկեղծավոր խոսքերի հեղինակ Նիկոլը, որը ՀՀ քաղաքացիներից յուրաքանչյուրին համարում էր վարչապետ, չի փորձել կանգնել ու օգնություն ցույց տալ հղի կնոջը՝ իր ասած 3 միլիոն վարչապետերից մեկին։
Նիկոլին ուղեկցող ավտոմեքենան սպանել է, իսկ նիկոլենք քշել գնացել են։ Այսինքն՝ մարդ են սպանել ու ծլկել։ Ճիշտ նույն կերպ, ինչպես 2008–ի մարտի 1–ին վարվեց Նիկոլը։
Նիկոլը գլխակեր է։ Նրա մեջ սատանայական բան կա։ Նա մահ ու ավերածություններ է բերում։ Ժողովրդական լեզվով ասած՝ նա «բեխեր» է, նաֆսոտ։ Ու մինչև դրա շունչը չվերանա պետական կառավարման համակարգից, մեր պետությունն է հայտնվելու նրա «բերմուդյան եռանկյունում»։ Ավելի ճիշտ՝ արդեն հայտնվել է։
Նիկոլի կառավարումը միայն մահերի ցուցանիշներով է կտրուկ ու թռիչքաձև աճ արձանագրել։
Նիկոլը մահաբեր է։ Նա պատմության մեջ մատնահետքեր ու արյան հետքեր է թողնելու։ Ու որքան շուտ նրան հեռացնենք, այնքան քիչ զոհեր կլինեն և՛ սահմանի վրա, և՛ մեր երկրի ներսում։
Հայկ Ուսունց
Հ.Գ.։ Եթե նախկինում նման դեպք գրանցվեր, ապա քաքունցներն ու մյուս դիշովկեքը, սութի քաղաքացիականները քամակները կճղեին, կոկորդները կպատռեին։ Իսկ հիմա լուռ են։ Դե որովհետև դրամաշնորհ չկա, համ էլ՝ Թուրքիայի տակ հայտնված Նիկոլին նրանք չեն քննադատի։ Չէ՞ որ իրենք էլ են նույն տեղից սնվում։
Հ.Գ.–2։ Ճակատագրի հեգնանքն այն է, որ, իբր, հեծանիվով աշխատանքի եկող (իրականում բոլոր ճանապարհները փակվել էին ու հեծանվորդին հսկայական թվով ավտոմեքենաներ ու անվտանգության աշխատակիցներ էին ուղեկցում) Նիկոլն ավտոշարասյունով մարդ է սպանում։
Տեղին է հիշեցնելը, թե ինչ էր ասում իր ավտոշարասյան մասին այս ստախոս դեմագոգը՝ իր ապահոված 100 փաստերը ներկայացնելիս։ Տե՛ս կից տեսանյութը։
Գլխակեր Նիկոլի «բերմուդյան եռանկյունին». մահ բերել ու փախնել (տեսանյութ)
Երևանի Լեո–Պարոնյան հատվածը վերածվել է Նիկոլ Փաշինյանի «բերմուդյան եռանկյունու»։ Նիկոլն այդտեղ մարդկանց գլուխն ուտելու բնավորություն ունի։