Եկեք անկեղծորեն արձանագրենք, որ սիամական երկվորյակների վերածված Սերժ Սարգսյանի ու Լևոն Տեր–Պետրոսյանի ֆոնին Գալուստ Սահակյանը քաղաքական առումով շատ ավելի համակրելի է դարձել։ Հիմա բացատրեմ, թե ինչու։
Պարզ է, որ սերժալևոնական «երկխոսությունը» իրենից շարքային գյալաջի է ներկայացնում, բացարձակապես կապ չունի ՀՀ–ի շահերի հետ, դեմագոգիայի ու դատարկաբանության դասական նմուշ է և, ըստ այդմ, արժանի է քննադատության։ Հետևաբար՝ յուրաքանչյուր իրեն հարգող ՀՀ քաղաքացի պետք է այս նախաձեռառնողական գյալաջին «փչացնի» մինչև «վարդապետի խազը» ու թույլ չտա, որ երկու պարտված և ձախողված գործիչներ, մարգինալ լինելով հանդերձ, փորձեն իրենց տեղը պահել քաղաքական դաշտում։
Այժմ անցնենք Գալուստ Սահակյանի թեմային։
Առաջին իսկ օրվանից, բոլորովին անսպասելիորեն «երկխոսությունը», այսինքն՝ սերժալևոնական զույգի գործունեությունը բացասաբար է գնահատում ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը։ Ինչ արժեր օրինակ այսօրվա մամլո ասուլիսի ժամանակ նրա հնչեցրած այն խոսքը, թե երկխոսությունը Կոնգրեսն օգտագործում է իր հանրահավաքներում երևակայական, հեքիաթային մեծախոսություններ պատմելու համար, իսկ կոստյում և փողկապ էլ հագնում են, քանի որ երկար տարիներ է չէին հագել ու կարոտել էին՝ դրանով կարևորություն տալով իրենց գործին։
Գ. Սահակյանի այս ձևակերպումներից տպավորություն է ստեղծվում, որ մեզանում Ս. Սարգսյանն ու Լ. Տեր–Պետրոսյանն իշխանություն են ներկայացնում, իսկ ՀՀԿ խմբակցության ղեկավարը՝ Հայաստանի ընդդիմադիր ուժերից մեկը։ Կամ էլ՝ Սերժն ու Լևոնն են ընդդիմություն, իսկ Գալուստ Սահակյանն ԱԺ իշխող քաղաքական մեծամասնության ներկայացուցիչն է։
Ինչպես էլ պտտում ենք, Սերժն ու Գալուստը նույն ճամբարից չեն կարող լինել։ Ընդ որում՝ որ տիրույթում էլ Գ. Սահակյանին դիտարկենք՝ նա ավելի շահեկան է դուրս գալիս, քանի որ Լևոնի հետ «երկխոսող» Սերժ Սարգսյանը, ով դարձել է յուրայինների մեջ օտար, կամ օտարների մեջ յուրային։ Նման վիճակներ կյանքում լինում են և դա նորմալ երևույթ է, բայց նորմալ չէ, երբ երկրի նախագահի պաշտոնում հայտնված մարդը թափառաշրջիկի մտածողություն է դրսևորում և իր քաղաքական որոշումներով հայտնվում է երբեմնի հակառակորդի քիրվայական մտածողության տիրույթում։
Դե ճիշտ էր էլի ասում Գալուստ Սահակյանը՝ լևոնենց պետք էր Սևանի հանրային լողափ տանել, մանավանդ որ «երկխոսությունից» առաջ Սերժ Սարգսյանն անձամբ էր այցելել այնտեղ ու տեղանքն ուսումնասիրել։
Գալուստն ընդդեմ սերժալևոնական տանդեմի

Կարեն Հակոբջանյան