Քաղաքական

26.04.2022 22:04


Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված կնոջ մոտ հիվանդանոց ընդունման պահին գրանցվել է սրտի կանգ․ նոր մանրամասներ

Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված կնոջ մոտ հիվանդանոց ընդունման պահին գրանցվել է սրտի կանգ․ նոր մանրամասներ

Երևանի Լեո-Պարոնյան-Պռոշյան փողոցների հատվածում վթարի ենթարկված 29-ամյա ընդունման պահին գրանցվել է շնչառության և սրտի կանգ, նա եղել է հղի: Այս մասին NEWS.am-ին հայտնեց «Նաիրի» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Անատոլի Գնունին:

«Հիվանդանոց ընդունման պահին գրանցվել է շնչառության և սրտի կանգ, անմիջապես սկսվել են ռեանիմացիոն գործողություններ, որոնք տևել են 1.5 ժամ, ցավոք ռեանիմացիոն գործողությունները եղել են ապարդյուն, գրանցվել է կենսաբանական մահ: Նաև ստուգվել է պտղի բաբախը, որը բացակայում էր»,-ասաց նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Լեո-Պարոնյան-Պռոշյան փողոցների հատվածում հատվածում Նիկոլ Փաշինյանի կառավարական ավտոշարասյան կողմից վթարի է ենթարկված կինը մահացել է:

Այս խորագրի վերջին նյութերը