Քաղաքական

05.08.2011 12:04


Գ. Սահակյան. «Արտահերթ ընտրությունները քննարկելն անիմաստ է»

Գ. Սահակյան. «Արտահերթ ընտրությունները քննարկելն անիմաստ է»

Այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ Գալուստ Սահակյանը հայտարարել է, որ արտահերթ ընտրություններն ամենաշատը ձեռնտու են ՀՀԿ–ին։

–Եթե արտահերթ ընտրություններ լինեն, ապա Հանրապետականը կմնա իշխանության, ՀԱԿ–ը կրկին հանրահավաքների կգնա, իսկ այնուհետև կգա երկխոսության։ Բայց  ՀՀԿ–ն արտահերթ ընտրությունների չի գնում, քանի որ դա ձեռնտու չէ պետությանը,– նշել է Գ. Սահակյանը։

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարը հայտարարել է, որ իրենք ի սկզբանե ասել են, որ անիմաստ է քննարկել արտահերթ ընտրությունների հարցը, բայց քանի որ իշխանությունը որոշել է ՀԱԿ–ի հետ քննարկման թեմաների սահմանափակում չմտցնել՝ դրա համար էլ արտահերթը քննարկվում է։

Գ. Սահակյանը ասել է, որ երկխոսությունը Կոնգրեսն օգտագործում է իր հանրահավաքներում երևակայական, հեքիաթային մեծախոսություններ պատմելու համար։

–Կոստյում և փողկապ էլ հագնում են, քանի որ երկար տարիներ է չէին հագել ու կարոտել էին՝ դրանով կարևորություն տալով իրենց գործին,– հեգնանքով նկատել է Սահակյանը:

Այս խորագրի վերջին նյութերը