Լրահոս

26.04.2022 20:06


Գյումրիում դանակահարել են 49-ամյա կնոջը և 38-ամյա տղամարդուն

Գյումրիում դանակահարել են 49-ամյա կնոջը և 38-ամյա տղամարդուն

Այսօր՝ ապրիլի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 14:30–ի սահմաններում Գյումրու շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել 2 քաղաքացի՝ մեկը՝ կին, մեկը՝ տղամարդ, ովքեր այնուհետև տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանները պարզել են, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել դանակահարված վիճակում՝ Ղանդիլյան 1-ին նրբանցքի 27 տանից:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայրում հայտնաբերվել են հողաթափեր, արնանման հետքեր և այլ իրեր:

Ոստիկանության բաժանմունքների ծառայողները պարզել են վիրավորների ինքնությունը: Նրանք են՝ Շիրակի մարզի բնակիչներ, 49-ամյա Նաիրա Պ.-ն, և 38-ամյա Լևոն Հ.-ն:

Այս խորագրի վերջին նյութերը