Իշխանության ու ՀԱԿ–ի համատեղ գյալաջին ընթացքի մեջ է։ Կողմերը, չնայած շոգ եղանակին, տքնաջան աշխատում են ու փորձում են համատեղ ուժերով կայացնել «քաղաքական նոր մշակույթը»։
Երրորդ հանդիպման ժամանակ «կոնտր–ագենտները» մոտ երեք ժամ «զրից» են արել, «զրից» են արել ու վերջապես կայացրել են շատ կարևոր մի որոշում առ այն, որ գյալաջին կազմակերպեն շաբաթական երկու անգամ։
Ճիշտ է, ՀԱԿ ներկայացուցիչները ցանկացել են ամեն օր հանդիպում ունենալ իշխանության հետ, ամեն օր փողկապը կապել ու գալ Կառավարության ընդունելությունների տուն, ամեն օր «գործի» գալ, ամեն օր դեմքի լուրջ արտահայտությամբ հեռուստախցիկների առաջ խոսել արտահերթ ընտրություններից ու ձեռքի հետ էլ անվճար գովազդվել «ազատ, բայց սերժատու» հեռուստաալիքներով, բայց իշխանություններն առաջարկել են չափը չանցնել ու բավարարվել երեքշաբթի և ուրբաթ օրերին թատրոն խաղալով։ Մի փոքր չեմուչում անելուց հետո ՀԱԿ–ը համաձայնել է իշխանական պատվիրակության առաջարկած պայմանին։
Երեքշաբթին և ուրբաթն էլ հավանաբար ընտրվել է այն պատճառով, որ շաբաթվա էս գլխից էն գլուխը «երկխոսությունը» հանրության գլուխն արդուկելու իր ֆունկցիան կատարի։ Երկուշաբթին ծանր օր կլիներ ու երեքշաբթին հարմար է՝ շաբաթը թամաշայով սկսելու համար։ Դե իսկ ուրբաթն էլ ձկան օր է համարվում ու «հակամարտող» կողմերը կարող են մի փոքր թուլանալ ու հաճույք ստանալ։
Մի խոսքով, «Եղիազար Այնթապցին ու քառասուն միաբանները» տրագիկոմեդիան շարունակվում է։
Աշխատում են չխնայելով իրենց

Կարեն Հակոբջանյան