2021–ի արտահերթ խորհրդարանական ընտրությունները չհաղթահարեցին քաղաքական ճգնաժամը, քանզի դրա աղբյուր Նիկոլ Փաշինյանը մնաց վարչապետի աթոռին։ Թե ինչպիսի ռեսուրսների հաշվին մնաց, արդեն էական չէ։ Էականն այն է, որ Հայաստանը պահեց իր պարտության ու նվաստացման դեմքը։ Իսկ դա չէր կարող քաղաքական ճգնաժամից չբերել նաև պետականության ճգնաժամի։ Վերջինս խորացավ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի կարգավիճակի նշաձողի վերաբերյալ հայտնի ելույթից հետո։
Նիկոլ Փաշինյանը, համաձայնելով թուրք–ադրբեջանական օրակարգին և փաստացի առաջնորդվելով «Հանուն խաղաղության՝ հանձնենք Ղարաբաղը» կարգախոսով, դեմ է գնում ՀՀ անկախության հռչակագրին։
ՀՀ–ն ծնունդ է առել Ղարաբաղյան շարժումից, և հրաժարվել Ղարաբաղից, նշանակում է հրաժարվել մեր պետության ստեղծման հիմքից։ Իսկ եթե շինությունը հիմք չունի, ապա այն չի կարող կանգուն մնալ։ Հատկապես, երբ Ալիևը չի թաքցնում, որ իր ախորժակը կարող է մինչև Երևան բացվել։
Եթե սրան ավելացնենք նաև այն, որ հայ–թուրք–ադրբեջանական շփումները հստակ նախապայմանով են և այդ նախապայմաններից մյուսը ՀՀ–ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման քաղաքականություն չվարելն է, ապա պետականության ճգնաժամն ի հայտ կգա իր ողջ «հմայքով»։
Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության դեմ ներկայումս տեղի ունեցող բողոքի գործողություններն ու զանգվածային միջոցառումները նպատակ ունեն թույլ չտալ պետականության փլուզում։ Նիկոլը, համաձայնելով թուրք–ադրբեջանական բոլոր նախապայմաններին ու պահանջներին, գործնականում էֆթանազիայի՝ «փափուկ» ինքնասպանության է տանում պետությունը։ Դիմադրության շարժումը հենց այդ էֆթանազիայի դեմ է։
Ակնհայտ է, որ պետականության փլուզումը կանգնեցնելու թիվ մեկ նախապայմանը Նիկոլ Փաշինյանի հեռացումն է։ Պետք է ձևավորվի նոր՝ ժամանակավոր, առավելապես մասնագիտական և ազգային համաձայնության կառավարություն, որը 1–1,5 տարվա մանդատ կունենա՝ շատ կոնկրետ ծրագրեր իրականացնելու նպատակով (անվտանգային, դիվանագիտական, պետական կառավարման, հասարակական հարաբերությունների ոլորտներում)։ Որից հետո տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Սա՛ է այն ճանապարհային քարտեզը, որի միջոցով կարելի է հանգուցալուծել պետականության ճգնաժամը։
Շատ բան կախված է խորհրդարանից։ Եթե ՔՊ–ական մեծամասնությունը խոհեմություն ցուցաբերի, ապա փոփոխությունները կլինեն անցնցում։ Հակառակ դեպքում ողջ պատասխանատվությունը կընկնի խորհրդարանական մեծամասնության ու անձամբ Նիկոլ Փաշինյանի վրա։
Ինչպես հանգուցալուծել պետականության ճգնաժամը

Կորյուն Մանուկյան