Աշխարհ

26.04.2022 18:40


Դիբալան կրկնել է Ռոնալդուի ցուցանիշը․ լավագույն ռմբարկուների ցուցակում նրանք այժմ կիսում են տասներորդ հորիզոնականը

Դիբալան կրկնել է Ռոնալդուի ցուցանիշը․ լավագույն ռմբարկուների ցուցակում նրանք այժմ կիսում են տասներորդ հորիզոնականը

Հարձակվող Պաուլո Դիբալան «Յուվենտուսի» կազմում խփել է Իտալիայի առաջնությունում 81-րդ գոլը։

Արգենտինացին 34-րդ տուրի «Սասուոլոյի» հետ խաղի 45-րդ րոպեին հավասարեցրեց հաշիվը՝ աչքի ընկնելով կիսապաշտպան Դենիս Զաքարիայի փոխանցումից։

Դիբալան ակումբի լավագույն ռմբարկուների ցուցակում հավասարվել է այժմ «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես եկող Կրիշտիանու Ռոնալդուին: Նրանք կիսում են տասներորդ հորիզոնականը:

Դիբալան «Յուվենտուսում» հանդես է գալիս 2015/16 մրցաշրջանից, Ռոնալդուն ակումբում խաղացել է 2018-ից 2021 թվականներին։

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը