Իշխանությունները փոշմանել են. ծխելը սահմամափակող օրենքը կփոխվի․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանությունները վերջին օրերին լրջորեն քննարկում են՝ ինչպես հետողորմյա անել արդեն իսկ ընդունված «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքը, որով արգելվում է բացօթյա սրճարաններում, ռեստորաններում ծխելը:
Ինչպես հայտնի է, մարտից ռեստորաններում նարգիլեներ և սեղանների մոխրամաններ չեք կարող հանդիպել, քանի որ ուժի մեջ է մտել հանրային սննդի վայրերում, այդ թվում՝ բացօթյա սրճարաններում, ռեստորաններում ծխելու արգելքը:
Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջիկայում մտադրություն կա այս օրենքով նախատեսված արգելքների մի մասը հանել, քանի որ իշխանություններն արդեն ազդակներ են ստացել այն մասին, որ այս արգելքը բացասաբար է ազդում հանրային սննդի վայրերի աշխատանքի, ինչպես նաև զբոսաշրջության վրա: Հնարավոր է՝ որոշվի բացօթյա սրճարաններում և հատուկ առանձնացված տարածքներում ծխելու արգելքը հանել»: