Քաղաքական

25.04.2022 20:51


Երեկ մեր զինվորը մեր տարածքում գերեվարվել է. Նիկո՛լ, սա՞ է քո բերած խաղաղությունը. Աննա Գրիգորյան (տեսանյութ)

Երեկ մեր զինվորը մեր տարածքում գերեվարվել է. Նիկո՛լ, սա՞ է քո բերած խաղաղությունը. Աննա Գրիգորյան (տեսանյութ)

Թշնամին առաջախաղացում է ունեցել Ներքին Հանդի ուղղությամբ։ Այս մասին այսօր՝ ապրիլի 25-ին, Դիմադրություն շարժման իրազեկման ակցիայի ժամանակ, NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։

«Ադրբեջանցիները Ներքին Հանդ գյուղում մինչև 800 մետր առաջ են եկել։ Եվ դրանից հետո ակտիվ շինարարություն են կատարում դեպի դիրքը, ինչը շատ վտանգավոր է։ Երեկ ևս հերթական առաջխաղացումն է ադրբեջանցիների կողմից, հերթական դիրքն են դրել Հայաստանի սուվերեն տարածքում։ Պաշտպանության նախարարությունը դրան դեռևս որևէ արձագանք չի տվել։ Սա ուղղակի պետք է կանխել։ Կառավարությունում նստած մարդիկ ընդհանրապես չեն մտածում սահմանամերձ գյուղերի բնակիչների անվտանգության մասին»,-ասաց Գրիգորյանը։

Աննա Գրիգորյանը նշեց, որ իրեն Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուի ցուցադրած Գորշ գայլերի նշանը չի զարմացրել։

«Թուրքը նույն թուրքն է մնացել։ Իրենց ռազմավարական տեսլականը չի փոխվել։ Այս իշխանությունն է, որ ամեն ինչի վրա աչք է փակել։ Դուք ի՞նչ է սպասում էիք, որ Արտաքին գործերի նախարարությունը աչք կփակի»,-նշեց նա։

Այս խորագրի վերջին նյութերը