Լրահոս

25.04.2022 19:44


2 տարեկան աղջիկը ընկել է Դեբեդ գետը. նրան փրկել է այդ տարածքում ծառի ճյուղեր հավաքող 32-ամյա տղամարդը

2 տարեկան աղջիկը ընկել է Դեբեդ գետը. նրան փրկել է այդ տարածքում ծառի ճյուղեր հավաքող 32-ամյա տղամարդը

Լոռու մարզում ժամը 17:35-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Ալավերդի քաղաքի թիվ 39 հրշեջ-փրկարարական ջոկատից, որ իրենց է դիմել մի քաղաքացի և հայտնել, որ իր 2 տարեկան աղջիկը ընկել է Դեբեդ գետը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող shamshyan.com-ը, երեխայի ընկնելու վայրից մոտ 1,5-2 կմ հեռավորութայն վրա ծառի կոտրված ճյուղեր հավաքելիս Ալավերդի քաղաքի Փիրուզյան թաղամասի բնակիչ, 32-ամյա Ժիրայր Պողոսյանը նկատել է, որ գետը երեխային բերել և դեմ է առել գետի մեջ եղած ծառերին: Ժիրայրը, վտանգելով իր կյանքը, մտել է գետ և երեխային դուրս բերել ափ, ապա իր ընկերոջ հետ ավտոմեքենայով երեխային տեղափոխել են «Ալավերդի» բժշկական կենտրոն, որտեղ հաջողվել է փրկել նրա կյանքը:

Երեխան բնակվում է Ալավերդի քաղաքում, իսկ տեղի փրկարարներին երեխայի գետն ընկնելու մասին հայտնել է նրա մայրը:

Այս խորագրի վերջին նյութերը