Ինչու է Արայիկ Հարությունյանը փորձում փրկել Նիկոլ Փաշինյանի հետույքը
Հայ-թուրքական ինտենսիվ ու կուլիսային շփումներից, ԵԽ նախագահ Շարլ Միշելի միջնորդությամբ Բրյուսելում կայացած Ալիև-Փաշինյան բանակցություններից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պաշտոնական Երևանի համար ընդունելի են Ադրբեջանի առաջարկած 5 սկզբունքները: Նա նաև հայտարարեց, որ միջազգային հանրությունն, իբր, պահանջում է իջեցնել Արցախի կարգավիճակի հարցում հայկական նշաձողը, ապա սկսեց քարոզել այդ նշաձողի իջեցման օգտին, թե բա՝ խաղաղություն եմ բերելու:
Նիկոլին ձայնակցեցին նրա օդիոզ թիմակիցներն ու մի կին «ատամնատեխնիկ»:
Իրականությունն այն է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող որևէ երկիր չի հայտարարել, որ հայերը պետք է իջեցնեն իրենց նշաձողը: Նման պահանջ ներկայացրել են միայն Թուրքիան ու Ադրբեջանը: Նիկոլի համար, ըստ այդմ, «միջազգային հանրությունը» Թուրքիան ու Ադրբեջանն են:
Ինչպես և սպասվում էր, Հայաստանում ու Արցախում շատ կոշտ, բուռն արձագանքեցին Փաշինյանի այդ հայտարարություններին:
Արցախի ժողովուրդն՝ ի դեմս Արցախի խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերի, 100 տոկոսով մերժեցին Նիկոլի մոտեցումները: Հայաստանի խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունները, արտախորհրդարանական առողջ ուժերն ու հանրության լայն շրջանակները ևս «ոչ» ասացին Նիկոլի թուրք-ադրբեջանական օրակարգին: Ստեղծվեց «Կոնսենսուս՝ մինուս Նիկոլ Փաշինյան» վիճակ:
Զգալով վտանգ իր իշխանության համար, վախենալով մեկնարկած ընդդիմադիր շարժումներից ու միևնույն ժամանակ լինելով թուրք-ադրբեջանական օրակարգին հավատարիմ՝ Նիկոլը «շուստրի» քայլ արեց: Հանդիպեց Արցախի նախագահի ու անվտանգության խորհրդի քարտուղարի հետ: Հանդիպման ժամանակ նա փորձել է «կռուտիտներ» անել, թե, իբր, ինքն Արցախի հարցում վատ բաներ չի անելու, սակայն հրաժարվել է հրապարակավ հայտարարել, որ իր համար անընդունելի է հակամարտության կարգավորման որևէ լուծում, որի արդյունքում Արցախը կհայտնվի Ադրբեջանի կազմում:
Արցախի խորհրդանարական ուժերը կտրուկ «ոչ» են ասել Նիկոլի մոտեցմանը: ՀՀ քաղաքացիներն էլ դուրս են եկել փողոցային պայքարի: Եվ ահա Նիկոլի հետույքը փրկելու համար այսօր հանդես է եկել Արցախի նախագահ նշանակված Արայիկ Հարությունյանն ու հայտարարել, որ մտահոգվելու կարիք չկա, քանզի Արցախի հարցն առանց արցախցիների չի լուծվելու: Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ առևտրային գործարքի մասնակցի շեղող ելույթ: Արայիկ Հարությունյանն ինչպես պատերազմի ժամանակ էր զինվորների հետ սուրճ խմելով խաբում, թե, իբր, «լյոխ լավա», այնպես էլ՝ հիմա:

Այնպես որ «կռուտիտները» չեն անցնելու:
Հայկ Ուսունց