Կարծիք

25.04.2022 18:10


Իշխանությունը հոգևարքի մեջ է

Իշխանությունը հոգևարքի մեջ է

Իշխանությունը հոգեւարքի մեջ է:Այսօր Իջևանից մեկնարկեց քաղաքացիների երթը դեպի Երևան։Սիրելի´ հայրենակիցներ, եկել է գործելու ժամանակը, սա բոլորիս պայքարն է:

ԱԺ-ում իր վերջին ելույթով ու առաջ քաշած մոտեցումներով Նիկոլ Փաշինյանը փորձեց, ահաբեկելով սեփական ժողովրդին, մարսեցնել հերթական զիջումներն ու հող հարթել թուրք-ադրբեջանական օրակարգի լիարժեք իրագործման համար:

Նիկոլը պատերազմի ու պարտության կուսակցության առաջնորդն է։ 44–օրյա պատերազմը բերեց Նիկոլը։ Սա Նիկոլի պատերազմն էր ու Նիկոլի պարտությունը, և այդ ամենին նա ուզում է փայատեր դարձնել հենց քեզ, սիրելի´ հայ ժողովրդ:Նիկոլը 2018–ից խոսում էր խաղաղության օրակարգի մասին, բայց բերեց պատերազմ։ Հիմա էլ է նույնն անում։Պահն օրհասական է , յուրաքանչյուր հայ պետք է ոտքի կանգնի, սա համազգային պայքար է:

Հռիփսիմե Ստանբուլյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը