Այն, որ մեր երկրում վաղուց ամեն ինչ գլխիվայր է շրջվել, գաղտնիք չէ, բայց յուրաքանչյուր նոր օր իր հետ նոր անակնկալներ է բերում: Պարզվում է, որ մեր կողքին ապրում են մարդիկ, ովքեր ինքանպատակ հանրահավաքի անցկացումը համարում են մեծագույն հաղթանակ: Մնում է այն համեմատեին Սարդարապատի ճակատամարտի հետ: Երկու-երեք հազարանոց խայտառակ հանրահավաքը հաջողություն համարողներն էլ հավակնում են հասնել իշխանության: Հիմա պատկերացնո՞ւմ եք, թե ինչ սարսափելի վիճակում է մեր հայրենիքը:
Իսկ Կոնգրեսի կազմակերպած հանրահավաքը խայտառակ էր ոչ միայն իր սակավամարդությամբ, այլ առաջին հերթին Լեւոն Տեր-պետրոսյանի ելույթով: Շատերը հաստատ ոչ լսել են այդ ելույթը, ոչ էլ կարդացել: Դա էլ է վերաբերմունք: Բայց կարծում եմ, որ այն անպայման պետք է կարդալ:
ՀՀ առաջին նախագահը հայտարարել է, թե Հայաստանի ներքաղաքական կյանքի ամենանշանակալից իրադարձությունը Հայ Ազգային Կոնգրեսի եւ իշխանության միջեւ սկսված ֆորմալ երկխոսությունն է։ Սա դեռ քիչ է, նա պնդում է, թե ժողովրդի մեծամասնությունը կողմ է խնդիրների խաղաղ եւ անցնցում կարգավորմանը: Անկասկած, ժողովուրդը կողմ է խնդիրների խաղաղ կարգավորմանը, բայց ժողովուրդը Լեւոն Տեր-Պետրոսյանին չի լիազորել իր անունից բանակցություններ վարել ավազակապետության ներկայացուցիչների հետ: Մի քանի հազարանոց հանրահավաքի մասնակիցների ճիչերը դեռ որեւէ մեկին նման լիազորություններ չեն տվել: Հայաստանում որեւէ հանրաքվե չի անցկացվել, որի արդյունքում որոշվեր, որ, ասենք, Սամվել Աբրահամյանը պետք է մի ամբողջ ժողովուրդ ներկայացնի: Բարոյականությունը հուշում է, որ «երկխոսողները» պետք է գոնե հայտարարեն, թե տեղի են ունենում Սերժ Սարգսյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմերի պատվիրակների երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հանդիպումներ:
Ինչ վերաբերում է այն պնդմանը, թե «երկխոսոսւթյունը» բաց է, ապա ստիպված ենք հերթական անգամ արձանագրել, որ բաց «երկխոսության» մասին խոսք անգամ լինել չի կարող, քանի որ Սերժ Սարգսյանն արդեն ավելի քան հստակ հայտարարել է, թե երբ է սկսվել «երկխոսությունը» եւ ում կողմից է նախաձեռնվել: Ավելին, նույնիսկ թատերական ներկայացուցիչների զրույցները փակ են եւ կոնգրեսականներից շատերը տեղյակ չեն, թե ինչ քննարկումներ են ընթանում փակ դռների ետեւում:
Ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ, թե երկու թիմերի միջեւ ընթացող զրույցները ինչպե՞ս են ծառայում մեր ազգի եւ պետության խնդիրների հաղթահարմանը: Ոչ խանդում եմ երկխոսության մասնակիցներին, ոչ էլ չար մտքեր ունեմ, բայց այն ինչ տեղի է ունենում Հայաստանում, չի բխում ո՛չ մեր երկրի, ո՛չ էլ ազգի շահերից: Իսկ ամենակարեւորն այն է, որ ամեն ինչ պետք է անել, որ «երկխոսությունները» հանկարծ քաղաքական ավանդույթ չդառնան: Աստված չանի, որ այսպես կոչված երկխոսությունները մեր պետության մնայուն արժեքներից մեկը դառնա:
Քաղաքական ուժերը մշտապես պետք է երկխոսեն, բայց երկխոսության դասական կանոններով: Իսկ ամենակարեւորն այն է, որ այդ երկխոսությունները, քննարկումները տեղի ունենան քաղաքական դաշտում եւ առանց խորհրդավոր վարագույրների: Կարևոր է նաև այն, որ քաղաքական ուժերը բանակցությունների ժամանակ չհավակնեն ներկայացնել ժողովուրդը, այլ արտահայտեն իրենց եւ իրենց աջակիցների տեսակետները եւ պաշտպանեն նրանց շահերը:
Բնականաբար, նման վիճակի հասնելու համար երկրում պետք է արդար եւ ազատ ընտրություններ տեղի ունենան: Սերժ Սարգսյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի քանդակած «երկխոսությունը» մեզ միայն հեռացնում է ժողովրդավարությունից եւ արդար եւ ազատ ընտրություններից:
Կարծում եմ, որ Սերժ Սարգսյանը եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը երազում են քաղաքական դաշտը սեփականաշնորհելու մասին, իսկ նման երազներ ունեցողները հաստատ չեն նպաստի Հայաստանի ժողովրդավարացմանը:
Եւ մեկ անգամ եւս ստիպված ենք արձանագրել, որ Հայ ազգային կոնգրեսը ավելի քան մեկ տարի է, ինչ չի վայելում ժողովրդի լայն զանգվածների աջակցությունը: Մենք արդեն բախվել էինք իշխանությունների կողմից իրականացվող ընտրակեղծիքների հետ, իսկ հիմա արդեն գործ ունենք նաեւ մի կեղծիքի հետ, երբ քաղաքական ուժն իրեն համարում է ժողովրդի լայն զանգվածների շահերի արտահայտող:
Իսկ թե ինչ աշխարհայացք ունի Լեւոն Տեր-պետրոսյանը եւ ինչ ծրագրեր, կարող եք վերջնականապես հասկանալ, ծանոթանալով նրա հետեւյալ արտահայտությանը. «Ուստի քաղաքական գործընթացների վրա ազդեցություն չունեցող, հետեւաբար, քաղաքական գործոն չհանդիսացող տարրերը, երկխոսությունից դուրս մնալու համար, իրենցից բացի թող ոչ ոքի չմեղադրեն եւ վերջապես գիտակցեն, որ քաղաքական գործոն դառնում են ոչ թե խոսքով, այլ գործով։ Այդ տարրերին բարեկամաբար կհորդորեի զերծ մնալ երկխոսությանը խանգարելուց, որովհետեւ դրանով նրանք ոչ թե մեզ, այլ երկրին ու ժողովրդին են վնասում, ինչը կարող է պատճառ դառնալ նրանց վերջնական մարգինալացման»։ Ինչպես ասում են, մեկնաբանություններն արդեն ավելորդ են: Միայն ավելացնենք, որ այս երկրի քաղաքական դաշտի արժեքավոր սուբյեկտները հենց այն ուժերն են, որոնք հեռու մնացին այս «երկխոսությունից»: Իհարկե, խոսքը նրանց մասին չէ, ովքեր կուզեին լինել «երկխոսողների» կողքին, բայց դեռ այդքան չեն աճել:
Ակնհայտ է, որ ողորմելի վիճակում են հայտնվել նրանք, ովքեր այսօր փորձում են ժողովրդին համառորեն համոզել, որ «երկխոսությունը» երկիրը տանում է ժողովրդավարացման եւ Սերժ Սարգսյանի հրաժարականին: Ավելի քան ակնհայտ է, որ շատ շուտով լուսանցքում կհայտնվեն այն ուժերը, բոլոր այն քաղաքական գործիչները, ովքեր մասնակցել են այս թատերական ներկայացման ռեժիսուրային:
Հիմա արդեն պարզ է, որ Կոնգրեսի ղեկավարությունը փորձում է իր նոսրացող շարքերին համոզել, որ «երկխոսությունից» կարելի է բավարարված լինել, եթե կոալիցիան երկրի խնդիրների հաղթահարման խելամիտ ծրագրեր ներկայացնի: Մի խոսքով սցենարն ավելի քան պարզ է եւ կանխատեսելի, դրա համար էլ ամեն ինչ առավել քան անհետաքրքիր է, սակայն ստիպված ենք անդրադառնալ այս խայտառակ «երկխոսությանը», քանի դեռ այն իրենից վտանգ է ներկայացնում մեր պետության համար:
Իսկ վտանգի մասին վկայում է նաեւ այն, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր ելույթում ավելի քան պարզ ասել է, որ երկխոսությունից դեռեւս ո՛չ իշխանությունը, ո՛չ էլ Հայ Ազգային Կոնգրեսը, ո՛չ էլ մեր ժողովուրդը ոչինչ չի շահել, բայց շահել է մեր երկիրը, մեր պետությունը:
Հիմա բազմաչարչար հայ ժողովուրդ, գնա ու օրերով մտածի, թե մեր երկիրը ինչ շահեց նրանից, որ Դավիթ Շահնազարյանը մի սենյակում նստում եւ զրուցում է Դավիթ Հարությունյանի հետ:
Ստացվում է, որ մենք պայքարում էինք, ոչ թե մեր երկրի ժողովրդավարացման, այլ Սերժ Սարգսյանի իշխանության հեղինակության աճի համար: Այդ դեպքում կարելի էր ընդհանրապես չպայքարել եւ Սերժ Սարգսյանի իշխանության հեղինակությունը հարյուրապատիկ անգամ բարձր կլիներ, եւ ամենակարեւորը՝ տասը զոհերն էլ չէին լինի, շատ շատերն էլ բանտերում ամիսներ եւ տարիներ չէին անցկացնի:
Կարծում եմ, որ նման հայտարարություն անող քաղաքական գործիչը պետք է հեռանա քաղաքական ասպարեզից: Դա բխում է մեր պետության ու ժողովրդի շահերից:
Երբ ջերմաստիճանը մոտենում է 42-ին

Գեղամ Նազարյան