Կարծիք

25.04.2022 14:29


Ձեզ կարդացող մեր խաբված քաղաքացիների համար՝ Արսեն Թորոսյան

Ձեզ կարդացող մեր խաբված քաղաքացիների համար՝ Արսեն Թորոսյան

Ձեր «Խաղաղության դարաշրջանը» ամենամեծ ու ամենաստոր սուտն է, որ դուք երբևէ ասել եք և դուք դա հրաշալի գիտեք։ Ո՞նց է ստացվում, որ ամենաշատ զոհերը մենք ունենում ենք խաղաղությունից ամենաշատը խոսողների օրոք։ Ո՞նց է ստացվում, որ բանակում չծառայածը կարող է զինվորական ընտանիքի անդամ ունեցողից շատ խաղաղություն ուզել։

Ի վերջո կասեք որն է ձեր խաղաղության դարաշրջանի երաշխիքը՝ Չաուշողլուի ժպիտն ու ահաբեկչական կազմակերպության ժեստիկուլացիան, թե՞ Ալիևի խոսքը։

Հայ ժողովրդին խաղաղասիրություն բացատրել պետք չի մի պարզ պատճառով՝ մենք պատերազմ երբեք չենք սկսել։ Դուք խաղաղություն չեք ուզում, դուք ուզում եք, որ մենք ուղղակի չպաշտպանվենք, որովհետև միայն այդպես կարող եք պահել աշխարհում ձեզ համար ամենաթանկ բանը՝ իշխանությունը։

Ձեր «խաղաղությունը» նոր ցեղասպանություն է, և դուք դա շատ լավ գիտեք։

Հայաստանն ունեցել է 4 ղեկավար։ Նրանցից միայն 1-ի օրոք է եղել աղետալի պատերազմ, հազարավոր զոհեր ու հայրենազրկում։ Մնացածը փաստերի կամայական մեկնաբանություններ և մանիպուլյացիաներ են։ Թույլ մի տվեք, որ ձեզ խաբեն արդեն հազարերոդ անգամ։

Քրիստինե Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը