Քաղաքական

25.04.2022 09:20


Փաշինյանը վախենում էր` թունավորե՞ն Մոսկվայում, թե՞ գող` սիրտը դող (տեսանյութ)

Փաշինյանը վախենում էր` թունավորե՞ն Մոսկվայում, թե՞ գող` սիրտը դող (տեսանյութ)

Ռուսական РТР հեռուստաալիքով հեռարձակվող «Մոսկվա-Կրեմլ-Պուտին» (Москва Кремль Путин от 24.04.2022) հաղորդման շրջանակներում, որը վարում է Վլադիմիր Սոլովյովը, Նիկոլ Փաշինյանի մոսկովյան վերջին այցի մասին պատմող ռեպորտաժում դիտարժան մի դրվագ ներկայացվեց:

Ռուսաստանի նախագահի արարողակարգի ղեկավարը օդանավակայանում, ինքնաթիռի վայրէջքից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանին արագ ներկայացնում է պաշտոնական այցի ընթացքում ինչ է տեղի ունենալու, ինչ պետք է նա անի: Ռեպորտաժի ընթացքում լրագրողը նշում է, որ յուրաքանչյուր երկրի ղեկավար ունի իր յուրահատկությունները և նրբությունները` նկատելով, թե ինչպես է հյուրանոցի մուտքի մոտ Հայաստանի պատվիրակության անդամներից մեկը (Փաշինյանի անվտանգության աշխատակիցներից մեկը) խմելու ջրի շշերով արկղը ավտոմեքենայից տեղափոխում հյուրանոց («Արարատ Հայաթ»), որտեղ գիշերելու էր Նիկոլ Փաշինյանը:

Մոսկովյան հայերից ոմանք, տեսանյութը դիտելով, կատակում էին, թե հավանաբար ճամպրուկում էլ բաստուրմա-սուջուխ-կանաչի-օղին է իր հետ տարել:

Ինչից էր վախենում Փաշինյանը Մոսկվա կատարած պաշտոնական այցի ընթացքում` հասկանալի չէ, մնում է պարզել` արդյոք բոլոր պաշտոնական այցերի ընթացքում է շշերով ջուր իր հետ տեղափոխում:

Աղբյուրը՝ 168.am

Այս խորագրի վերջին նյութերը