Կարծիք

25.04.2022 08:40


Յուրաքանչյուրս պարտավոր ենք ոտքի կանգնել և տեր կանգնել մեր երկրին

Յուրաքանչյուրս պարտավոր ենք ոտքի կանգնել և տեր կանգնել մեր երկրին

Պահն օրհասական է: Լրջագույն մարտահրավերների առաջ է կանգնած մեր հայրենիքն այսօր:

Շատ խորը ճգնաժամի մեջ է գտնվում մեր ազգը: Վտանգված է Հայաստանի տարածքային ամբողջականությունը եւ անկախությունը: Անորոշ է Արցախի հարցը, արցախցու ճակատագիրը… Յուրաքանչյուրս պարտավոր ենք ոտքի կանգնել եւ տեր կանգնել մեր երկրին, այլապես մեր սերունդների առջեւ ամոթով ենք մնալու։ Պետք է պայքարենք, այլ ելք չունենք:

Կոչ եմ անում Սփյուռքի իմ բոլոր ընկերներին օր առաջ ժամանել Հայաստան, հեռվից ձեր հարցազրույցներն ու օժանդակություններն այլեւս մեր վիրավոր հայրենիքին չեն օգնելու:

Հայաստանն այսօր առավել քան երբեւէ ունի բոլորիդ կարիքը: Սա բոլորիս պայքարն է:

Հռիփսիմե Ստամբուլյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը