Լրահոս

24.04.2022 18:50


Կողոպտել են մեքենաս, որի վրա փակցված էր զոհված որդուս հայտնի լուսանկարը․ Ալբերտ Հովհաննիսյանի հայր (լուսանկար)

Կողոպտել են մեքենաս, որի վրա փակցված էր զոհված որդուս հայտնի լուսանկարը․ Ալբերտ Հովհաննիսյանի հայր (լուսանկար)

Արցախյան 44–օրյա պատրեազմի հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը հայտնել է, որ կողոպտել են իր մեքենան, որի վրա փակցրած է եղել զոհված որդու լուսանկարը։

Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր կողոպտել են իմ տան մոտ կայանած մեքենաս, որի վրա, ի դեպ, փակցված էր որդուս՝ Ալբերտ Հովհաննիսյանի հայտնի լուսանկարը. մի սրբապիղծ տականք գողացել է երկու կողային հայելիները։ Վիրավորանքը կանգնել է կոկորդիս, սա միայն գողություն չէ, այլ՝ անարգանք իմ ընտանիքի և իմ զոհված որդու հանդեպ։ Ոչինչ էլ չեմ ուզում ու ցանկություն էլ չունեմ գրելու...»։

Այս խորագրի վերջին նյութերը