Մեր անվտանգային, պաշտպանական համակարգի վիճակի ողջ թշվառությունը մեկ լուսանկարում
Այս լուսանկարը մեր անվտանգային համակարգի ներկա վիճակի, Հայոց Բանակի նկատմամբ այս իշխանությունների վերաբերմունքի, մեր երկրի պաշտպանունակության, ՀՀ ԶՈՒ հետագա դերի, դերակատարության ու կարգավիճակի մասին պատկերացումների լավագույն ցավալի ցուցիչն է։ ՀՀ Զինված Ուժերի կազմավորման 30-ամյակն այդպես էլ որեւէ կերպ չնշած իշխանավորները Ծիծեռնակաբերդում ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնակատար գեներալին կանգնեցրել են մի խորը անկյունում, առաջ մղելով ադրբեջանասիրության ու թրքապաշտության քարոզիչ պատգամավորներին, պաշտոնյաներին, կանգնեցրել են անշուք մի անկյունում։
Ի դեպ, սա նորություն չէ։ 2019-ին, Գյումրիում ՀՀ Անկախության տոնի օրն անգամ ՀՀ Զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմի համար տեղ չէին առանձնացրել։ Առաջին իսկ օրվանից սկսեցին արշավը (կամ շարունակեցին իերնց նախկին տարիների ավերիչ գործունեությունը) Հայոց Բանակի դեմ, գլխատելով այն, հեղինակազրկելով զինվորականությանը, ամեն ինչ տեղափոխելով ստամոքսային հոգեբանության։ Այս պատկերով երկիրը չի կարող ունենալ անվտանգ, պաշտպանված սահման, չի կարող ունենալ պաշտպանունակություն, ապահովություն ու խաղաղություն։ Քանի կան սրանք, քանի կառավարում են, վախենում են լոկ իրենց անձի համար, մտածում են միայն սեփական անվտանգության ու բարեկեցության մասին, չի լինելու իրենց խոստացած ապագան ու խաղաղությունը։
Գեներալ Կամո Քոչունցի ցավալի այս լուսանկարը թող ահազանգ լինի բոլորին, իր ծառայակիցներից մինչեւ մեր ամեն մի քաղաքացի։ Սրանք չեն ցանկանում Բանակ ունենալ, իրենց հույսը թշնամու բարեհաճությունն է, որն էլ երբեք չի լինելու։ Ընտրությունը մեր հայրենակցինն է։

Գեղամ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից