Կարծիք

24.04.2022 15:57


Թուրքիան մեր թշնամին է, Թուրքիան շարունակում է ցեղասպանական օրակարգը

Թուրքիան մեր թշնամին է, Թուրքիան շարունակում է ցեղասպանական օրակարգը

Պաշտոնական Անկարան ու Բաքուն մեր թշնամիներն են, ու չկա որևէ իմաստ, իրենց տեսանկյունից որևէ ռացիոնալ պատճառ, որ մեզ հետ բարեկամանան։

Թուրքիան մեր թշնամին է, Թուրքիան շարունակում է ցեղասպանական օրակարգը։

Պահանջատիրությունը միակ ելքն է։ Տեսնելով մեր պարտվողականությունը` Թուրքիան ավելի մեծ ախորժակով է ճնշելու Հայաստանին, մինչև վերջ հայկական բոլոր գաղթօջախներ է հասնելու ու ջնջելու է հայկական ազդեցությունը։

Խաղաղության օրակարգ հաստատվում է ուժերի բալանսով։ Խեղճ ու կրակ, վիզը ծուռ, ողորմելի կեցվածքով խաղաղություն չեն ստանում։

Իբրև թե խաղաղության դիմաց Հայոց ցեղասպանության պահանջատիրական քաղաքականության թուլացումը հակահայկական գործունեություն է։

Տարոն Պարսամյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը