Կարծիք

24.04.2022 12:19


Քո բանակցությունները նրանց հետ համագործակցելով մեր պետությանը վերջ տալուն է միտված

Քո բանակցությունները նրանց հետ համագործակցելով մեր պետությանը վերջ տալուն է միտված

Նիկոլ Փաշինյանը Հայոց ցեղասպանության տարելիցի առթիվ ուղերձ է հղել ու ասում է՝ «Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը միտված բանակցություններ ենք վարում: Հույս ունենք՝ թուրքական կողմի ձգտումներն անկեղծ են և մենք կկարողանանք այս ուղղությամբ շարժվել առաջ»։

Թե թուրքական կլողմի ձգտումները որքանով են անկեղծ, այդ մասին հենց երեկ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

Իր դեմ բողոքող Ուրուգվահայերին, որոնք պարզել էին Հայաստանի դրոշն ու Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ կոչեր, նա ծիծաղացել է և ձեռքով ցույց տվել թուրք ազգայնամոլ Գորշ գայլերի նշանը։

Ովքե՞ր են Գորշ գայլերը։ Այս ազգայնական կազմակերպության անդամները դավանում են պանթուրքիզմի և նեոֆաշիզմի գաղափարախոսություն։ Աչքի են ընկել մի շարք ահաբեկչությունների մեջ, պայքարում են Թուրքիայում ազգային փոքրամասնությունների դեմ՝ նրանց ոչնչացման կոչերով։

ՀՀ ԱԳ նախարար աշխատող Արարատ Միրզոյանը Չավուշօղլուի հետ հանդիպմանը բերանը մինչև ականջները բացում է, Չավուշօղլուն ձեռքի շարժումներով անգամ ասում է՝ հավատարիմ է հայերին կոտորելու քաղաքականությանը, Նիկոլն էլ ասում է՝ «հույս ունենք՝ թուրքական կողմի ձգտումներն անկեղծ են»։

Այո, անկեղծ են, հարիֆներ, անկեղծ ուզում են կոտորել։ Հիմա եթե դու ասում ես՝ գնում եմ հարաբերություններ զարգացնելու, նրանք էլ ասում են, որ պատրաստ են քեզ կոտորելո, ուրեմն դեմ չես դրան։ Ուրեմն քո բանակցությունները նրանց հետ համագործակցելով մեր պետությանը վերջ տալուն է միտված։

Այ այստեղ տեղին են Նիկոլի զոմբիների ասածները՝ խեղճ հարիֆ Նիկոլն ի՞նչ անի։ Հարիֆը բան չի կարող անել, բայց դուք կարող եք, ժողովուրդ։

Երեկ տեղի ունեցավ ջահերով երթ․ բազմահազար քաղաքացիների մասնակցությունը, մարդկանց արդար կոչերը, պահանջները, ահազանգերը, վանկարկումները ու հատկապես երիտասարդության ակտիվ մասնակցությունը վստահություն է տալիս, որ Հայաստանում այս գլխակեր ռեժիմին քիչ է մնացել։ Սրանք գործում են Թուրքիայի հետ համագործակցելով, Ադրբեջանի հետ համագործակցելով, կասեի՝ եղբայրաբար, ու մեր պետության, ժողովրդի փրկությունը Նիկոլենց վռնդելու մեջ է։

Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը