Քաղաքական

03.08.2011 11:39


Ա. Արզումանյանն անդրադարձել է Լևոն Տեր-Պետրոսյանի գրավոր ու բանավոր խոսքի տարբերությանը

Ա. Արզումանյանն անդրադարձել է Լևոն Տեր-Պետրոսյանի գրավոր ու բանավոր խոսքի տարբերությանը

Ա. Արզումանյան. «Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթի տեսագրության և մամուլին ՀԱԿ-ից ուղարկված ելույթի տեքստի միջև որոշակի տարբերություններ կան»

Facebook սոցիալական ցանցի 3Ա խմբում ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը, անդրադառնալով օգոստոսի 2-ին Ազատության հրապարակում ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթին, գրել է, որ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթի տեսագրության և մամուլին ՀԱԿ-ից ուղարկված ելույթի տեքստի միջև որոշակի տարբերություններ կան:

«Հարգելի համա3Ացիներ, եթե համեմատեք Լ. Տ-Պ-ի այսօրվա ելույթի տեսագրությունը տարածված տեքստի հետ, ապա որոշակի տարբերություն կնկատեք: Ստորեւ ներկայացնում եմ ելույթի նախաբանի առաջին մի քանի նախադասությունների տառադարձությունը: Դրանք տեղ չեն գտել տպագիր տեքստում.

«Սիրելի հայրենակիցներ, Հասկանալի է, որ ներկա պահին Հայաստանի ներքաղաքական կյանքի ամենանշանակալից իրադարձությունը Հայ ազգային Կոնգրեսի եւ իշխանության միջեւ սկսված ֆորմալ երկխոսությունն է` անկախ դրա նկատմամբ տրվող տարբեր գնահատականներից: Եկեք մի բան արձանագրենք. այս երկխոսությունից դեռեւս ոչ իշխանությունը, ոչ էլ Հայ Ազգային Կոնգրեսը, ոչ էլ մեր ժողովուրդը ոչինչ չի շահել: Բայց շահել է մեր երկիրը, մեր պետությունը: Միջազգային ասպարեզում անսահմանորեն բարձրացել է Հայաստանի հեղինակությունը որպես քաղաքակիրթ երկիր, քաղաքակիրթ պետություն: Ինչ կուզեք ասեք, այս երկխոսությամբ նաեւ ուժեղացել են Հայաստանի դիրքերը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում: Մի բան, որ մենք այս իշխանություններին երեք տարի շարունակ ասում էինք եւ նրանք չէին հասկանում, եւ այդ պատճառով է, որ Ղարաբաղյան հակամարտության լուծումը հասել է այս անմխիթար վիճակին»:

Facebook-ի 3Ա խմբում արված գրառման մեջ Ալեքսանդր Արզումանյանը նշել է.  «Փաստորեն, մենք երեք տարի պայքարել ենք, որպեսզի անսահմանորեն բարձրացնենք Ավազակապետության հեղինակությունը միջազգային ասպարեզում` այն ներկայացնելով որպես քաղաքակիրթ պետություն: Նաեւ, երեք տարի շարունակ մենք ավազակապետերին հորդորում էինք գնալ զիջումների Ղարաբաղյան հակամարտության հարցում, բայց նրանք չէին հասկանում… »»:

Այս խորագրի վերջին նյութերը