Մեկնաբանություն

23.04.2022 15:46


Նիկոլ Փաշինյանը՝ պաթոլոգիկ ստախոսության ու տգիտության արանքում

Նիկոլ Փաշինյանը՝ պաթոլոգիկ ստախոսության ու տգիտության արանքում

Նիկոլ Փաշինյանը շարունակում է «Միջազգային հանրությունը պահանջում է Հայաստանից իջեցնել Արցախի կարգավիճակի նշաձողը» թեմայով ադրբեջանամետ քարոզը։

Փաշինյանն ու Ալիևը սինքրոն են աշխատում։ Ալիևը սպառնում է հայերին, Փաշինյանը՝ վախեցնում։

Ալիևն ասում է, եթե նշաձողը չիջեցնեք, այսինքն՝ Արցախը չհամարեք Ադրբեջանի մաս, ապա պատերազմ կսկսեմ, բայց չի ասում, որ Արցախը հանձնելուց հետո ախորժակս կփակվի ու հայերի հետ «խաղաղության դարաշրջան» կսկսեմ։

Ալիևը չի էլ թաքցնում, որ Արցախը ստանալուց հետո անցնելու է Զանգեզուրին, հետո՝ Սևանին, վերջում՝ Երևանին։

Նիկոլն ասում է՝ եթե չհանձնենք Արցախն Ադրբեջանին, ապա պատերազմ կլինի, այնպես որ արժե զիջել մասը, որ Հայաստանը հայտնվի «խաղաղության դարաշրջանի» մեջ։

Նիկոլն իր ու Ալիևի պայմանավորվածություններին ուզում է տալ «միջազգային» տեսք ու հենց այդ պատճառով էլ հայտարարում է, թե իբր միջազգային հանրությունն է պահանջում Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցում։ Որպես ապացույց իր ասածներին, Նիկոլը կառավարության վերջին նիստում այնպիսի բաներ ասաց, որ ցույց է տալիս նրա ստախոսության ու տգիտության աստիճանը։

Հանուն իր «նշաձողային» քարոզի՝ Նիկոլը նույն հարթության մեջ է դնում 1996–ին Լիսաբոնում տեղի ունեցածը, փուլային ու փաթեթային, Քի Վեստում տեղի ունեցածն ու 2007–ին ընդունված Մադրիդյան սկզբունքները, 2011–ին Կազանում տեղի ունեցածն ու 2016–ի առաջարկները։ Ասում է՝ այս բոլոր դեպքերում էլ միջազգային հանրությունը պահանջել է իջեցնել կարգավիճակի նշաձողը։

Կատարյալ անգրագետ պետք է լինել՝ Արցախի հարցով Լիսաբոնում ու Մադրիդում տեղի ունեցածների միջև հավասարության նշան դնելու համար, քանզի 1996–ին Լիսաբոնում Արցախի դեմ, իրոք, ամբողջ աշխարհն էր, իսկ 2007–ին Մադրիդում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների կողմից ընդունվեցին սկզբունքներ, որոնց մեջ էր նաև Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման հնարավորությունը։ Դե իսկ Քի Վեստում ոչ թե Արցախի կարգավիճակի նշաձողն էր իջեցվում, այլ քննարկվում էր Արցախը Հայաստանին միացնելու հարցը։

Նիկոլը հա՛մ պաթոլոգիկ ստախոս է, հա՛մ տգետ։ Նա ստախոսության ու տգիտության արանքում է մնացել։ Եվ այս ամենը՝ հանուն Թուրքիայի ու Ադրբեջանի հետ քիրվայության, ավելի ճիշտ՝ հանուն իշխանական աթոռի։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը