Լրահոս

22.04.2022 16:48


31-ամյա վարորդը ГАЗ 31105-ով վրաերթի է ենթարկել 14-ամյա տղային, որն էլ կպել է կայանված Grand Cherokee-ին. կա վիրավոր

31-ամյա վարորդը ГАЗ 31105-ով վրաերթի է ենթարկել 14-ամյա տղային, որն էլ կպել է կայանված Grand Cherokee-ին. կա վիրավոր

Երեկ, ապրիլի 21-ին, վարերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 19։40-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 31-ամյա Վահե Մ․-ն իր վարած ГАЗ 31105 մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր քաղաքի Աղայան փողոցի 45 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել հետիոտն՝ 14-ամյա Վիլեն Գ․-ին։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածն այնուհետև՝ հարվածից դիպել է Լոռու մարզի բնակիչ 39-ամյա Արման Գ․-ին պատկանող կայանված Grand Cherokee մակնիշի ավտոմեքենային։

Վրաերթի ենթարկված երեխան տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Այս խորագրի վերջին նյութերը