Աշխարհ

22.04.2022 19:45


Մենք բոլորս զգացինք ձեր սերը մեր ընտանիքի հանդեպ, փոքրիկը տանն է․ Ռոնալդուն ընտանեկան լուսանկար է հրապարակել

Մենք բոլորս զգացինք ձեր սերը մեր ընտանիքի հանդեպ, փոքրիկը տանն է․ Ռոնալդուն ընտանեկան լուսանկար է հրապարակել

Պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն ընտանեական լուսանկար է հրապարակել և այդ կերպ հայտնել, որ նորածինն ու կինն արդեն տանն են։

«Ջիոն և մեր փոքրիկը վերջապես մեզ հետ են։ Ցանկանում ենք շնորհակալություն հայտնել բոլորին բարի խոսքերի և ժեստերի համար։ Ձեր աջակցությունը շատ կարևոր է, և մենք բոլորս զգացինք ձեր սերն ու հարգանքը մեր ընտանիքի հանդեպ: Հիմա ժամանակն է երախտապարտ լինելու այն կյանքի համար, որին մենք ընդունեցին այս աշխարհ»,–գրել է ֆուտբոլիստը։

Հիշեցնենք, որ Ռոնալդուն ու Ջորջինան երկվորյակներ էին ունեցել, սակայն նրանց նորածին որդին մահացել էր։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը