Աշխարհ

22.04.2022 19:20


Toyota-ն շներին զբոսանքի տանող և նրանց հետևից մաքրող ռոբոտ է արտոնագրել

Toyota-ն շներին զբոսանքի տանող և նրանց հետևից մաքրող ռոբոտ է արտոնագրել

Toyota-ն շներին զբոսանքի տանող ռոբոտացված հարթակ է արտոնագրել։ Այն ավտոմատ կերպով կհետևի ընտանի կենդանու անվտանգությանը, կմաքրի նրա հետևից և ֆոտոզեկույցներ կպատրաստի, գրում է Motor1-ը։

Սարքի մեջ հեռավորության սենսորներ կտեղադրվեն. դրանք թույլ չեն տա ռոբոտին բախվել ընտանի կենդանուն: Հարթակը նաև վզափոկի ամրացում կունենա և կկառավարի դրա երկարությունը:

Համակարգը կհաշվի վզափոկի երկարացման արագությունը և ծանրաբեռնվածությունը դրա վրա. այդպես այն թույլ չի տա շանը հարձակվել որևէ մեկի վրա: Եթե ​​կենդանին շատ ուժեղ քաշի վզափոկը կամ կտրուկ սկսի վազել, ռեբետը կկանգնի:

Ռոբոտն աշխատանքի մի քանի ռեժիմ կունենա։ Օրինակ՝ շունն ինքը կկարողանա կառավարել այն թաթերի դիրքի սենսորների օգնությամբ։ Տերերը ևս կկարողանան կառավարել հարթակը` կանգնելով կամ նստելով հենց դրա վրա: Գործառույթը կհեշտացնի ընտանի կենդանիներին զբոսանքի հանելը սահմանափակ շարժունակությամբ մարդկանց համար:

Ռոբոտը նաև ֆոտոզեկույցներ կպատրաստի տիրոջ համար. երբ շունը զուգարան գնա, համակարգը տեսախցիկով կֆիքսի արդյունքը։ Դրանից հետո սարքը կհավաքի կղանքը կամ կլվանա մեզն ասֆալտի վրայից:

Դեռ հայտնի չէ՝ արդյոք Toyota-ն հաստատ այսպիսի ռոբոտ կստեղծի։ Ինչպես ցանկացած այլ արտոնագրի դեպքում, շներին զբոսանքի տանելու հարթակը կարող է ընդամենը կոնցեպտ մնալ:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը