Նիկոլ Փաշինյանը «իզմ»-եր չունի: Ավելի ճիշտ՝ նրա միակ «իզմ»-ը աթոռիզմն է: Իշխանական աթոռը պահելու համար նա դրսում բոլորին ասում է «այո» (նրա «ոչ»-ին արժանանում են բացառապես Հայաստանն ու Արցախը):
Նիկոլն «այո» է ասում Թուրքիային, Ադրբեջանին, Վաշինգտոնին, Բրյուսելին, Մոսկվային:
Վերջերս նա իրարամերժ «այո»-ներ ասաց Բրյուսելին ու Մոսկվային:
Բրյուսելյան «այո»
Ինչպես հայտնի է Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելի միջնորդությամբ տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի հանդիպումը:
Բանակցություններից հետո պարզ դարձավ, որ Հայաստանն ընդունել է Ադրբեջանի կողմից առաջ քաշած 5-կետանոց սկզբունքները: Շարլ Միշելի տարածած հաղորդագրության մեջ նշվում էր, որ կողմերը պայմանավորվել են «Խաղաղության պայմանագիր» կնքել: Ուշագրավն այն է, որ ոչ մի բառ չկար Արցախի և Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի մասին:
Բրյուսելում ընդունված հայտարարությունն ամբողջությամբ տեղավորվում էր թուրք-ադրբեջանական օրակարգի շրջանակներում: Ակնհայտ էր, որ Բրյուսելը, Թուրքիայի գործուն աջակցությամբ, փորձում է Մոսկվայի ձեռքից խլել հայ-ադրբեջանական հարաբերությունների «քավորությունը»: Ակնհայտ է նաև, որ բրյուսելյան բանակցությունների հեռահար նպատակն Արցախում խաղաղապահների կազմի կամ կառուցվածքի փոփոխությունն է՝ հետագայում Հայաստանից ՌԴ 102-րդ ռազմաբազայի հեռացման միտումով:
Բրյուսելից վերադառնալուն պես Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարեց, որ միջազգային հանրությունը Հայաստանից պահանջում է իջեցնել Արցախի կարգավիճակի հետ կապված նշաձողը: Նրա թիմակիցներն ավելի բաց տեքստով սկսեցին խոսել: Մասնավորապես՝ ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը Հ1-ի եթերում հայտարարեց, որ կարգավիճակի նշաձողի իջեցումը ենթադրում է Արցախի անկախությունից հրաժարում: Այս ամենին զուգահեռ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները սկսեցին ակտիվ հակառուսական քարոզը՝ Մոսկվային մեղադրելով Հայոց ցեղասպանության հարցում ու Փարուխի դեպքերի համար:
Մոսկովյան «այո»
Մոսկվան խանդով էր վերաբերում բրյուսելյան համաձայնությանը: Պուտին-Փաշինյան հանդիպումից հետո ծնված հայտարարությունը ցույց է տալիս, որ Կրեմլին հաջողվել է մասամբ «ջրել» բրյուսելյան պայմանավորվածությունները, քանզի Նիկոլը Պուտինին ևս ասել է «այո»՝ աջակցություն հայտնելով Մոսկվային նաև ուկրաինական ճգնաժամի հարցում:
Պուտին-Փաշինյան համատեղ հայտարարությունից երևում է, որ Ղարաբաղի հարցից Փաշինյանը փաստացի հրաժարվում է և այն դառնում է ռուս-ադրբեջանական հարաբերությունների թեմա:
Թափառաշրջիկը
Եվ այսպես, Փաշինյանը հայտնվել է «օտար՝ բոլորի մոտ» կարգավիճակում: Նրա «այո»-ներն իրարամերժ են: Նա աշխարհաքաղաքական ճողվածք է ստացել և Հայաստանը հանել է միջազգային բաց աճուրդի՝ հանուն սեփական աթոռի:
Նիկոլ Փաշինյանը Բրյուսել-Մոսկվա տրանզիտի անտոմս ուղևոր է:
Կորյուն Մանուկյան
Հ.Գ. Փաշինյանի մոսկովյան այցից առաջ հնչեց զանգ Բրյուսելից: Շարլ Միշելը հիշեցնում էր ՀՀ «ժողվարչապետին» իրենց պայմանավորվածությունների և 2,6 միլիարդ եվրոյի մասին:
Բրյուսելում էլ են ֆիքսել, որ Նիկոլի համար աթոռից բացի «աստծո» կարգավիճակ ունի նաև փողը: Թույլ տեղը բռնել են:
Նիկոլ Փաշինյանը՝ Բրյուսել-Մոսկվա տրանզիտի անտոմս ուղևոր