Մեր նախկին «եղբայր» ադրբեջանցինրը ինքնահաստատվելու մի նոր ձև են գտել` կազմել են գլոբուս, որի վրա Հայաստանը չկա: Երևում է`լավ են հասկանում` մոլորակի վրա, որտեղ հայերն ապրում են, իրենց նմանները տեղ չունեն: Դե ահա իրենց համար նոր մոլորակ են ստեղծել` առանց հայերի: Չգիտեմ ուրիշներն ինչպես, բայց ես այդ նորահայտ մոլորակի վրա հայտնվել հաստատ չէի ցանկանա ո՛չ որպես հայ, ո՛չ էլ նույնիսկ որպես Ամերիկայի նախագահ: Ախր այլատյացությունն այսօր է, որ հարյուրամյա պատմություն ունեցող այս «ազգի» շրջանում հայատյացություն անունն ունի, վաղը կարող է մարդատյացություն դառնալ։
Ինչ ասել կուզի` մենք էլ գլոբուսն առանց Ադրբեջանի ենք պատկերացնում: Ու` ոչ առանց հիմքի: Վերջին քսան տարուց բացի` որտե՞ղ է հնարավոր մի քարտեզ կամ գլոբուս գտնել, որում Ադրբեջան անունով պետություն լինի: Իսկ Արմենիա անունով երկիրը, որով մեր արիական ծագումը իմանալով` մեզ կոչել է դրսի աշխարհը, մարդկության ստեղծած հնագույն քարտեզների վրա է: Այսպես` մեզնից չորսուկես հազար տարի առաջ շումերները աղյուսի վրա գծագրված քարտեզին պարզ պատկերել են Հայկական լեռնաշխարհը, իսկ արդեն երկուսուկես հազար տարի առաջվա մի քարտեզում, որի հեղինակը հույն ճանապարհորդ Հեկատեոս Միլեթացին է, Արմենիա անունով երկիրը նույն վայրում ընդարձակ տարածք է զբաղեցնում: Էլ չենք խոսում բազմաթիվ հնագույն տեղեկությունների մասին, որոնք վկայում են արիների հայրենիքում մեր անընդհատ ներկայության ու պետական միավոր լինելու մասին:
Լատինական ասացվածն ասում է` սերը և մախաթը պարկում չես թաքցնի: Երևի` նաև ատելությունը: Մեր նորօրյա հարևաններն իրենց ատելությունը թաքցնել չեն կարողանում: Ու կարծես չեն էլ ձգտում, քանի որ իրենց ջրաղացին ջուր լցնողներ այս աշխարհում ինչքան ասես կան, իսկ մեզնից էլ մի կարգին հակահարված չեն ստանում: Ջուր են լցնում, քանի դեռ այդ ատելության թույնը դեպի իրենց չի ուղղվել: Թեև մյուս կողմից էլ ասում են, թե չափազանցված ատելությունը կարող է վնասել հենց այն տածողին. չէ՞ որ կատաղած շունը վերջիվերջո սեփական թույնից մեռնում է…
Կարծում եմ՝ մեջբերված ասացվածքի մախաթն էլ կարելի է համեմատել ճշմարտության հետ, որը նույնպես վերջիվերջո բացահայտվում է: Այսօրվա գիտությունը մարդու ԴՆԹ-ի միջոցով պարզել է, որ մեր լեռնաշխարհի բնիկները մենք ենք եղել, և հայերենի հնչողությունն էլ միանգամայն համահունչ է այդ նույն գենին, իսկ մինչև այսօր մեր էության մասը կազմող մեր հավատամքի հետքերն այս լեռնաշխարհում տասը հազար տարուց էլ հին են: Թե ինչ տեսակի կենսաբանական և հասարակական էակ է ադրբեջանցի հորջորջված հանրությունը, գիտությունն առայժմ միայն հարյուրամյակով կեղծվող տվայալների հետ գործ ունի: Մի բան պարզ է՝ նրանց պարագայում ամեն ինչ գողոն է ու թալան է` սկսած ինքնանվանումից։
Հազարամյակներ շարունակ մեր երկրից հեռացել են արիական ազգերը, սփռվել երկրագնդի բոլոր հորիզոնականներում ու ստեղծել իրենց պետությունները: Նրանք կորցրել են հայրենիքի զգացողությունն ու Հայաստանը դիտարկում են որպես իրենց շահերի գոտի: Իսկ շահերը նրանց հուշում են ուրանալ ճշմարտությունը, որը կարող է իրենց գրպանին կամ սնափառ ձգտումներին դիպչել։ Կարելի է ասել` մենք հիմա աշխարհի դեմ մենակ ենք կանգնած: Մենակ էլ պետք է մեր ճակատագիրը վճռենք: Երևում է` 1915թ. դասերը մեզ համար ուսանելի չեն եղել, նորից ենք փորձում հույսներս ուրիշների վրա դնել ու հավատալ մարդու բարի մտադրություններին` չնկատելով, որ մեզ բառի բուն իմաստով ցանկանում են ճզմել բոլոր ճակատներում:
Ժամանակն է գործել համակարգված, տրամաբանված ու հաշվարկված: Թերևս` դրա համար պետք է ձևավորել մի ընդհանուր կենտրոն` բաղկացած գիտության ու տեխնիկայի նորահայտ նվաճումներով զինված անհատներից, որոնց համար հայորեն ապրելը և ապրեցնելը հավատամք է, և ովքեր կկարողանան հեղեղի նման մեզ վրա եկող հարձակումներից պաշտպանվելու հզոր միջոց մշակել՝ համազգային ծավալի ու ազդեցիկ։ Ու առաջին հերթին՝ նորովի վերականգնել ազգային գաղափարախոսության հիմքերը, որոնք մեր գիտակցությունից դուրս են մղվել։ Հենց դա էլ աշխարհի յուրաքանչյուր հայի կհամոզի, որ երկրի վրա արժե կրել հայի անունը ու ջանքեր թափել հայրենիքը հզորացնելու համար։
«Ես կամ, քանի դեռ ատում եմ»

Արմենուհի Փալանդուզյան