Քաղաքական

21.04.2022 14:14


Այնտեղ պահում էինք ռազմաճակատի խրամատը, այստեղ պահում ենք այն, ինչի համար կռվել ենք․ 44–օրյա պատերազմի մասնակից (տեսանյութ)

Այնտեղ պահում էինք ռազմաճակատի խրամատը, այստեղ պահում ենք այն, ինչի համար կռվել ենք․ 44–օրյա պատերազմի մասնակից (տեսանյութ)

Որպես Անկախության սերնդի ներկայացուցիչ, որպես Արցախի պետականությամբ և արցախցիների ճակատագրով մտահոգ քաղաքացի, գտնվում եմ Ազատության հրապարակում՝ սատարելու հացադուլ իրականացող և մյուս գաղափարակից ընկերներիս։ Այս մասին Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից Մնացական Ավետիսյանը։

«Կոչ եմ անում Անկախության սերնդի ներկայացուցիչներին 19։30 գտնվել այստեղ՝ գեներացնելու մեր մտքերը Արցախը որպես բացարձակ արժեք ընկալելու և հարկ եղած դեպքում պաշտպանելու ուղղությամբ»,-ասաց նա:

Մնացական Ավետիսյանը նշեց, որ հացադուլի գլխավոր նպատակներից է հասկանալ այն դրդապատճառները, որոնք ստիպում են երիտասարդներին հանգիստ շրջել փողոցներում՝ մտածելով, որ այն ինչ կատարվում է, նորմալ է։

«Արցախում պատերազմի ժամանակ մենք պահում էինք ռազմաճակատի խրամատը, այստեղ պահում ենք այն, ինչի համար կռվել ենք։ Մենք հիմա փորձում ենք հասկանալ կհավաքվի՞ Արցախի ճակատագրով մտահոգված երիտասարդների կրիտիկական զանգվածը, թե ոչ»

Մնացական Ավետիսյանը նշեց, որ ամեն օր լինելու է Ազատության հրապարակում՝ հացադուլ իրականացնող տղաների կողքին։

Աղբյուրը`tert.am

Այս խորագրի վերջին նյութերը