Հայաստանում բարձր ջերմաստիճանի հետ մեկտեղ ռեկորդներ են արձանագրում նաեւ բարձր գները: Այս ռեկորդների հետ մեկտեղ աճում է այն մարդկանց թիվը, ովքեր իրենց եւ իրենց երեխաների ապագան չեն կապում Հայաստանի հետ:
Անկասկած, արտագաղթի պատճառը միայն բարձր գները չեն: Մարդիկ ընտանիքներով հեռանում են, քանի որ զրկված են արժանապատիվ աշխատանք ունենալու հույսից: Հեռանում են, քանի որ ամեն քայլափոխի ոտնահարվում է իրենց իրավունքը: Ընդ որում, այդ իրավունքները ոտնահարվում են, ոչ միայն կիսահանցավոր եւ հանցավոր տարրերի, այլ նաեւ իշխանության ներկայացուցիչների կողմից:
Ստիպված ենք արձանագրել, որ արտագաղթն արդեն հասել է սպառնալից մակարդակի: Ճիշտ է, Սերժ Սարգսյանը հրահանգել է այս մասին չխոսել, բայց լռելը հանցագործություն կլինի: Մենք պետք է արձանագրենք, որ կորել է ժողովրդի հավատը ապագայի նկատմամբ: Իհարկե, այս երեւույթն արդեն նկատվում է մոտ 17 տարի, բայց հատկապես «երկխոսությունից» հետո այն ավելի է խորացել:
Մեծ թվով մարդիկ կային, որոնք հույսեր էին կապում Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ նրա գլխավորած Կոնգրեսի հետ, բայց երբ խայտառակ «երկխոսության» էությունը պարզ դարձավ շարքային քաղաքացիների համար, նրանք հայտնվեցին խոր ընկճախտի մեջ: Պատահական չէ, որ նրանց մի մեծ մասը որոշում ընդունեց մեկնել հայրենիքից:
Պատմությունը հուշում է, որ երբ ժողովուրդը կորցնում է իր կյանքը բարելավելու խաղաղ միջոցները` դիմում է հեղափոխության: Բայց, ինչպես շատ հարցերում, Հայաստանն այս հարցում բացառություն է: Նրանք, ովքեր պետք է հեղափոխություն անեն, հեռանում են հայրենիքից կամ համալրում հարբեցողների շարքը: Հիշենք Տիգրան Սարգսյանի՝ իբր հումորով ասած այն միտքը, թե արտագաղթը չենք կասեցնում, որ դժգոհները հեղափոխություն չանեն:
Եթե Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Սերժ Սարգսյանի վերահսկողությունից դուրս մնացած քաղաքական ուժերը եւ բիզնեսի ներկայացուցիչները չկարողանան միավորել իրենց ջանքերը, ապա Հայաստանը կհայտնվի աննախադեպ ծանր իրավիճակում: Սա խոսքեր չեն: Իրավիճակն, իրականում, ավելի բարդ է:
Անգամ սարսափելի է պատկերացնել, թե ինչ կլինի մեր երկրի հետ, եթե Սերժ Սարգսյանը եւ Լեւոն Տեր-Պետրոսյանն իրենց թիմերով բռնազավթեն ամբողջ քաղաքական եւ տնտեսական դաշտը, իսկ որ նրանք նման մտադրություններ ունեն, կարելի է պարզ տեսնել: Այնպես որ, տխուր հեռանկարից խուսափելու համար պետք է ավելի իրատես լինել եւ մի կողմ դնել բոլոր մանր խնդիրները:
Հիմա Հայաստանում տեղի ունեցող գործընթացում մի դրական պահ կա: Նրանք, ովքեր տարիներ հետո միայն կհասկանային, թե ինչ է ուզում Կոնգրեսի վերնախավը, հիմա արդեն պարզ տեսնում եւ հասկանում են: Կոնգրեսին հիմա դեռ հավատում են մարդիկ, որոնք ընդամենը շաբաթներ կամ մեկ-երկու ամիս անց կհասկանան, որ իրենց քթից բռնած ման են տվել ու խաբել:
Ծիծաղելին ու ինչ որ տեղ նաև ողբերգականն այն է, որ մինչ օրս Տեր-Պետրոսյանին հավատացողները դեռ վստահ են, որ «երկխոսության» արդյունքում լինելու են արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ: Հասկանալի է, որ շատ շուտով նրանք եւս հիասթափվելու են: Այնպես որ, պետք է ամեն ինչ անել, որ հիասթափվածները չհամալրեն արտագաղթողների բանակը: Իսկ դա կարող է լինել միայն մի դեպքում, եթե Հայաստանում կայանա նոր քաղաքական ուժը: Ուժ, որին աջակցելով ժողովուրդը կկարողանա դուրս գալ այս բարոյալքված վիճակից:
Մենք այնպիսի իրավիճակում չենք, որ մեզ թույլ տանք երկու դերասանի թատրոն դիտել: Իրավիճակը գնալով ավելի է լրջանում: Ծիրանի երկրում մարդիկ նույնիսկ առատ բերքի դեպքում զրկված են որակյալ ծիրան ուտելու հնարավորությունից: Սա շատ խորհրդանշական է: Եւ այս իրավիճակում Կոնգրեսը հանրահավաք է հրավիրում: Բնականաբար ասելիքը պարզ է` մեր պայքարն անկասելի է եւ այլն, եւ այլն: Իսկ ասելիք իրականում չկա, բացի այն, որ իրենք ձգտում են արտահերթ ընտրությունների, եւ որ սեպտեմբերին ջրբաժան է լինելու:
Շատ հավանական է, որ թատրոնի մասնակիցները սեպտեմբերից էլ սկսեն «ջրբաժան» խաղալ, քանի որ բոլորի համար էլ պարզ է, որ «երկխոսությունը» ծանր հարված է հասցրել Կոնգրեսի եւ Տեր-Պետրոսյանի հեղինակությանը: Այնպես որ, բացառված չէ, որ կոնգրեսականները սեպտեմբերից անարգանքի սյունին գամեն Սերժ Սարգսյանին, իհարկե, այնպես, որ չխախտվեն իշխանության հիմքերը: Մենք դեռ հիշում ենք, որ Կոնգրեսում իշխում է այն կարծիքը, որ արմատական պայքարի դեպքում ադրբեջանցիները կոգեւորվեն եւ հայկական կողմի դեմ որոշակի գործողություններ կձեռնարկեն:
Չմոռանանք նաեւ ոչ վաղ անցյալի մեր պատմությունը, երբ մեր աչքի առաջ Արտաշես Գեղամյանը եւ նրա նմանները գործող իշխանություններին սուր քննադատության էին ենթարկում: Մենք լավ գիտենք, թե դա ինչ ներկայացում էր եւ ում կողմից էր բեմադրված: Հիմա, եթե նոր ուժը կայանա, ապա թատրոն խաղացողների գործը կբարդանա, իսկ հակառակ դեպքում կգտնվեն էլի միամիտներ, որոնք կհիանան որոշ «գործիչների» սուր հայտարարություններով եւ նրանց հետ հույսեր կկապեն:
Իսկ նոր ուժի կայացման համար հիմա լավ պայմաններ կան, այնպես որ, ժամանակը եւ իրավիճակը պետք է ճիշտ օգտագործել:
Երկու դերասանի թատրոն

Վարդան Մխիթարյան