Մեկնաբանություն

21.04.2022 10:25


Հատուկ հանձնարարություններով դեսպանի էդմոնմաՆրուքյանությունը

Հատուկ հանձնարարություններով դեսպանի էդմոնմաՆրուքյանությունը

Նիկոլ Փաշինյանն իր թիմում ունի կատարողներ, որոնք ասում կամ անում են այն, ինչ ինքը կուզենար անել կամ ասել, բայց դեռ չի անում կամ ասում։ Խոսքը մասնավորապես թուրքամետ ելույթների մասին է։ Նիկոլը տալիս է մեկ միավոր դոզա, մյուսները դրա տասնապատիկն են տալիս ու դուռ բացում է՛լ ավելի մեծ դոզաների համար։

Նիկոլի թիմում «դոզա բացողներն» են ադրբեջանամետ Մարիա Կարապետյանը, հազար կաշի փոխած Վիգեն Խաչատրյանը, օլիգարխ–պատգամավոր Գուրգեն Արսենյանը, պատահական–պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը, օլիգարխիայի պիոներ Խաչատուր Սուքիասյանը, բիրդան աղա Ալեն Սիմոնյանը, ուսապարկ Վահագն Ալեքսանյանը, DJ Էդոն և այլք։ Սրանց շարքի մեջ կա նաև արտահաստիքային ՔՊ–ական, «միամիտ լոռեցի» աշխատող, շուստրի–հարիֆ, «լուսահոգի» Էդմոն Մարուքյանը՝ Մանրուքյանը։

Էդմոնին նշանակել են Նիկոլ Փաշինյանի հատուկ հանձնարարություններով դեսպան, որպեսզի նա հատուկ հանձնարարություններով էդմոնմանրուքյանություն անի։ Այսինքն՝ անի այնպիսի բաներ, որոնց համար Վանաձորում վերջերս մարդիկ իրար էին ծեծել։

Էդմոն Մարուքյանը հյուրընկալվել էր լրագրող Սաթիկ Սեյրանյանի հաղորդաշարին ու հատուկ հանձնարարություն կատարել։ Նա ասում էր, որ Նիկոլը կապիտուլյացիա չի ստորագրել։ Նաև ասում էր, որ ով կարծում է, որ 2020–ի նոյեմբերի 9–ին կապիտուլյացիա է եղել, նա Ադրբեջանի քաղաքացի է ու աշխատում է Ալիևի օգտին։

Շուստրի–հարիֆ Էդմոնին թվում է, թե «սկրին շոթի» ու համացանցի դարում ինքը կարող է իրեն գժի տեղ դնել ու վանքի հավերը թռցնել։ Էդմոնին թվում է, թե էդմոնմանրուքյանություն կարող է անել ու պլստալ։ Էդմոնը չի էլ զգացել, որ «168 ժամի» եթերում ինքն իր դեմ ցուցմունք է տվել և ինքն իրեն համարել ադրբեջանական գործակալ։

Բանն այն է, որ այս բոլոր ժամանակների հաճախորդը ֆեյսբուքյան իր էջում 2020–ի նոյեմբերի 15–ին գրել է. «Կապիտուլյացիա ստորագրած առաջնորդն այլևս չի կարող որևէ կերպ փորձել հասնել Արցախի ճանաչմանը»։

Ինչպես տեսնում եք, Մանրուքյանն օգտագործում է «կապիտուլյացիա» բառը և համարում, որ Նիկոլը կապիտուլյանտ է։ Բայց հիմա ասում է, որ նոյեմբերի 9–ի փաստաթուղթը կապիտուլյացիա չէ, ու երբ նրան հիշեցնում են, որ ժամանակին ինքն էր կարծում, որ դա կապիտուլյացիա է, ասում է՝ ես երբեք կապիտուլյացիա բառը չեմ օգտագործել։ Բա սա էդմոնմանրուքյանություն չէ, ի՞նչ է։

Մանրուքյանը նաև փորձում է մոլորեցնել հանրությանը, թե բա Արցախի կարգավիճակի նշաձողի հետ կապված միջազգային հանրությունը պահանջում է իջեցնել այն։ Չկա՛ նման բան։ Էդմոնը նման բաներ է հայտարարում, որպեսզի Նիկոլի ասածները պաշտպանի ու սպասարկի թուրք–ադրբեջանական օրակարգը։

Բայց դե ումից ենք ինչ պահանջում։ Էդմոնը հաճախորդ էր, հաճախորդ էլ մնացել է։ Մինչև 2018–ը Նիկոլի հետ նախկինների հաճախորդն էր, հիմա՝ Նիկոլի հաճախորդն է։ Իր գործը հաճախորդությունն է՝ էդմոնմանրուքյանություն անելը։ Իր գործը գոռգոռալն է, Նիկոլի հետույքը պահելը։

Էս էլ կանցնի։ Պարզապես երկիրն է ափսոս, որ Մանրուքյանի պես «կլասիկները», հատուկ հանձնարարություններ կատարելով, կործանում են։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը